Publishing & Printing News Agency NT Database NT Fund All Armenian Media Assocition Armenia-China Assocition All Armenian Media Assocition
Կայքի մասին
Կազմակերպություններ
Ստեղծագործություններ
Հեղինակներ
Գրքեր
Լուրեր

World Directoties Hurricane Preparedness Kit
Wedding Videography
All-List Directory
Computer Directory
Super Directory
All-Directory
Company-List Business Directory
Dating Directory
EZ List
Finance Directory
Guide Pro
Yellow Pages by ListNation
Online Marketing
Shopping Directory
Travel Catalog & Directory
Zip Codes
Renovations


List Nation
List Site

Read Work
Հեղինակ` Սոս Մարգարյան Կարդացել են 5737
ԴԵԻԶՄԸ ԵՎ ՄԻՋՆԱԴԱՐՅԱՆ ԱՎԱՆԴՈՒՅԹՆԵՐԸ
Էջեր   2 3  ...  14 >>
Անցյալի հոգեմտավոր ժառանգության հետազոտությունը միշտ էլ անհրաժեշտ ու հրատապ է, քանի որ ներկան այդ ժառանգության շարունակությունն է: Այդ իմաստով մշակութային ավանդույթների տեղի եւ դերի բացահայտումը հատկապես կարեւոր է հոգեմտավոր զարգացման անընդհատությունն ու կայունությունը ապահովելու համար: Սակայն պատմամշակութային որոշ դարաշրջաններում սոցիալ–տնտեսական ու գաղափարաքաղաքական կտրուկ փոփոխությունների պատճառներով այդ մոտեցումն անտեսվում է, ուստի անցյալի ժառանգությունն աղճատվում, նենգափոխվում ու կամայական մեկնաբանության է ենթարկվում: Օրինակ՝ այդպես վարվեցին միջնադարի հետ ինչպես նոր ժամանակների մտածողները (հատկապես ֆրանսիացի լուսավորիչները), այնպես էլ մարքսիստները:
Առհասարակ մարդուն հուզող հիմնախնդիրները հավերժական են եւ կազմում են նրա աշխարհայացքի հիմնական բովանդակությունը: Պատմամշակութային տարբեր դարաշրջաններում դրանք սակայն բովանդակությամբ սկզբունքային փոփոխություն չեն կրում: Աշխարհայացքային հիմնախնդիրները խթանում են հետազոտական միտքը եւ միաժամանակ նոր խնդիրներ ծնում: Սովետահայ փիլիսոփայապատմական հետազոտություններում հայ լուսավորիչների աշխարհահայացքի հիմնարար առանձնահատկություններից մեկը դեիստական ուղղվածությունն էր:
Դեիզմը (լատիներեն՝ deus-աստված) լուսավորականության շրջանակներում տարածված կրոնափիլիսոփայական ուսմունք էր, ըստ որի՝ Աստված ստեղծել է աշխարհը, նրան հաղորդել կարգավորված, օրինաչափ շարժում եւ այնուհետեւ չի միջամտում բնության ու հասարակության ընթացքին: Դեիզմի հիմնադիր է համարվում լորդ Հ. Չերբերին (1583 - 1648): Դեիզմն առավելապես տարածված էր XVIII դարի առաջին կեսին: Անգլիայում դեիզմի կողմնակիցներ էին Թոլանդը, Քոլինզը, Շեֆստբերին, Ֆրանսիայում՝ Վոլտերը, Ռուսոն, ամերիկայում՝ Ջեֆերսոնը, Ֆրանկլինը, Գերմանիայում՝ Լայբնիցը, Լեսինգը, Ռուսաստանում՝ Ռադիշչեւը, Պնինը եւ ուրիշներ: Հայ իրականության մեջ դեիզմի առաջին ներկայացուցիչներն են համարվում հնդկահայ լուսավորիչները (Հ. էմին, Շ. Շահամիրյան, Մ. Բաղրամյան): Դեիզմը գերիշխող էր նաեւ XIX դարի հայ լուսավորիչների աշխարհայացքում:
Դեիզմի բնութագրման հարցում սովետահայ հետազոտողները առաջնորդվում էին Կ. Մարքսի այն դրույթով, թէ «դեիզմը ոչ այլ ինչ է,- համենայն դեպս մատերիալիստի համար,- քան թե կրոնից օձիք ազատելու մի հարմարին ու դյուրին եղանակ»1: Այս գնահատականը վերաբերում է XVII դարի մտածողությանը, իսկ XVIII դարի ֆրանսիացի լուսավորիչ-մատերիալիստները դեիստներին մեղադրում էին անբավարար հետեւողականության մեջ: Օրինակ՝ Պ. Հոլբախը ծաղրում է դեիստներին, թե նրանք չեն կարող մատերիայի շարժումն առանց արտաքին ուժի պատկերացնել, որ նրանց «խորշանքը աթեիզմից խիստ հիշեցնում է վախը դատարկության հանդեպ: Մարդիկ հավատի ինչ-որ օբյեկտի կարիք են զգում»2: Իսկ Դիդրոն գրում է. «Դեիզմը թրատեց հիդրայի մի դյուժին գլուխները, բայց այն գլուխը, որը նա խնայեց, վերստին ծնունդ տվեց մնացածներին»3: Այսինքն՝ ընդունելով արարչագործությունը՝ դեիստը տուրք է տալիս նաեւ քրիստոնեության մյուս սկզբունքներին:
Բերված հղումներից ակնհայտ է, որ Պ. Հոլբախի կարծիքով՝ մարդկանց գիտակցության մեջ կրոնի հարատեւումը հոգեբանական ու ավանդույթային պայմանավորվածություն ունի: Իսկ Դ. Դիդրոյի եզրակացությունը, մեր կարծիքով, պատմական ու տրամաբանական բավարար հիմքեր չունի: Բացի այդ, ֆրանսիացի լուսավորիչների արմատականությունը, մեծապես նպաստելով բուրժուական գաղափարախոսության ձեւավորմանը, միաժամանակ բացասական դեր է խաղացել միջնադարի մշակութային ժառանգության ուսումնասիրության ու
Էջեր   2 3  ...  14 >>

Մուտք

UMBA
UITE
MPI
World Vision Armenia
Oxfam Armenia
ICARE Armenia
free hit counter
hit counter
Yandex citirovania