Publishing & Printing News Agency NT Database NT Fund All Armenian Media Assocition Armenia-China Assocition All Armenian Media Assocition
Կայքի մասին
Կազմակերպություններ
Ստեղծագործություններ
Հեղինակներ
Գրքեր
Լուրեր

World Directoties Hurricane Preparedness Kit
Wedding Videography
All-List Directory
Computer Directory
Super Directory
All-Directory
Company-List Business Directory
Dating Directory
EZ List
Finance Directory
Guide Pro
Yellow Pages by ListNation
Online Marketing
Shopping Directory
Travel Catalog & Directory
Zip Codes
Renovations


List Nation
List Site

Read Work
Հեղինակ` Ս. Պողոսյան, Արմեն Ասրյան, Խ. Ստեփանյան, Է. Հովհաննիսյան Կարդացել են 8828
Հայոց Պատմություն
արեւմտահայության ծանր վիճակը նրանց երբեմն դրդում էր թուրք ու քուրդ ոճրագործների նկատմամբ դիմել պատժիչ քայլերի:
1887թ. Ժնեւում Ավետիս Նազարբեկյանը (Նազարբեկ), Մարո Վարդանյանը (Նազարբեկյան), Ռուբեն Խանազատը եւ ուրիշներ հիմնադրեցին Հնչակյան կուսակցությունը (1909թ. ստացավ Սոցիալ-դեմոկրատական Հնչակյան անունը): Կուսակցությունը իր ծրագրում թուրքական լուծը համարելով քաղաքական եւ սոցիալ-տնտեսական զարգացման արգելք, գտնում էր, որ հայ ժողովրդի ու Հայաստանի ճակատագիրը մեկընդմիշտ պետք է բաժանել թուրքական կայսրության ճակատագրից եւ ձեռք բերել ազգային անկախություն: Նպատակին հասնելու միակ միջոց էր ճանաչվում ընդհանուր ապստամբությունը: Առաջադրելով ընդհանուր ապստամբությանը նախապատրաստվելու գաղափարը՝ Հնչակյան կուսակցությունը գործունեության միջոցներ էր ընտրում ահաբեկչությունը, ֆիդայական խմբերի ստեղծումը, կուսակցության գաղափարների քարոզչությունը եւ հեղափոխական կազմակերպությունների ստեղծումը: Կուսակցությունը գտնում էր, որ արեւմտահայության անկախությանը չի կարելի հասնել արտաքին ուժերի միջոցով, այլ դա կարելի է կատարել միայն ներսից: Հնչակյանները նկատում էին, որ եվրոպական տերությունների միջամտությանը սպասելու եւ ձեռքերը ծալելու դեպքում հայ ժողովուրդն ավելի մեծ դժբախտությունների կմատնվի: 1890-ական թթ. առաջին կեսին այն հանդիսանում էր ազատագրական շարժման առաջամարտիկը:
1890թ. ամռանը Քրիստափոր Միքայելյանի, Սիմոն Զավարյանի, Ռոստոմի (Ստեփան Զորյան) եւ այլոց գլխավորությամբ ստեղծվեց Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցությունը (ՀՀԴ): 1892թ. ընդունված կուսակցության առաջին ծրագիրը նպատակ էր դնում ապստամբության միջոցով Արեւմտահայաստանում ձեռք բերել քաղաքական եւ տնտեսական ազատություն: Նկատելի է, որ ՀՀԴ-ն Արեւմտյան Հայաստանի լիակատար ազատագրության, անկախության պահանջ չէր առաջադրում: Խոսքը գնում էր Արեւմտյան Հայաստանի քաղաքական-դեմոկրատական ինքնավարության մասին: Դա ամենեւին չի նշանակում, թե Դաշնակցությունը մերժում էր անկախության գաղափարը: Պարզապես նա ցուցաբերում էր իրատեսական մոտեցում հայ ժողովրդի դրության գնահատման հարցում եւ չէր առաջադրում անկախության հարցն այն պատճառով, որպեսզի հայկական տարածքներում ապրող մահմեդականության հոծ զանգվածներին չգրգռեր հայության դեմ: Դաշնակցությունը խնդիր էր դնում գաղափարապես, ռազմականապես եւ կազմակերպորեն զորեղանալ, ինչպես նաեւ զինված պայքար մղել թուրքական կառավարության եւ ամեն կարգի հարստահարիչների դեմ, պաշտպանել ժողովրդին ավազակային հարձակումներից: ՀՀԴ-ն թուրքական բռնապետության դեմ ուղղված ազգային-ազատագրական պայքարի նպատակահարմար եւ հիմնական ձեւ էր ճանաչում ֆիդայական-պարտիզանական պատերազմը: Արեւմտյան Հայաստանում նրա տարածումից հետո հնարավոր էր համարվում նաեւ ընդհանուր ապստամբությունը: ՀՀԴ-ն օտարի վրա հույս դնելը համարում էր անիրական եւ առաջ էր քաշում սեփական ուժերով հայության իրավունքների, կյանքի, ընտանիքի եւ պատվի պաշտպանության անհրաժեշտությունը: 1890-ական թթ. երկրորդ կեսից Դաշնակցությունը դարձավ հայ ազգային-ազատագրական շարժման առաջատար, ամենաազդեցիկ ուժը:
Ազգային կուսակցությունները իրենց գոյության առաջին օրերից, հատկապես Արեւմտյան Հայաստանում, ծավալեցին ակտիվ կազմակերպական, քարոզչական ու զինական գործունեություն: Հնչակյան կուսակցությունը 1890թ. հուլիսի 15-ին Կ. Պոլսի Գում Գափու թաղամասում, որտեղ գտնվում էր հայոց մայր եկեղեցին եւ առաջնորդարանը, կազմակերպեցին խոշոր ցույց՝ նպատակ ունենալով Հայկական հարցի վրա հրավիրել եվրոպական տերությունների ուշադրությունը եւ հասնել բարենորոգումների գործադրմանը:

Մուտք

UMBA
UITE
MPI
World Vision Armenia
Oxfam Armenia
ICARE Armenia
free hit counter
hit counter
Yandex citirovania