Publishing & Printing News Agency NT Database NT Fund All Armenian Media Assocition Armenia-China Assocition All Armenian Media Assocition
Կայքի մասին
Կազմակերպություններ
Ստեղծագործություններ
Հեղինակներ
Գրքեր
Լուրեր

World Directoties Hurricane Preparedness Kit
Wedding Videography
All-List Directory
Computer Directory
Super Directory
All-Directory
Company-List Business Directory
Dating Directory
EZ List
Finance Directory
Guide Pro
Yellow Pages by ListNation
Online Marketing
Shopping Directory
Travel Catalog & Directory
Zip Codes
Renovations


List Nation
List Site

Read Work
Հեղինակ` Ս. Պողոսյան, Արմեն Ասրյան, Խ. Ստեփանյան, Է. Հովհաննիսյան Կարդացել են 8713
Հայոց Պատմություն
դեմ: 1875թ. այս երկու կազմակերպությունները հայտնաբերվեցին ցարական ոստիկանության կողմից եւ նրանց գործունեությունը արգելվեց:
1880-ական թթ. սկզբին սկսվեց արեւելահայ գործիչների, այսպես կոչված, «ազատության զինվորների» անցումը Երկիր (Արեւմտյան Հայաստան), նաեւ կամավորական խմբերի ստեղծումը` արեւմտահայերին զինված օգնություն ցույց տալու համար: Ռուսաստանում սովորող շատ հայ ուսանողներ թողնում էին ուսումը, մեկնում Տուլա զինագործություն սովորելու համար, հետագայում Երկիր անցնելու նպատակով: Երկիր անցնող առաջին երիտասարդ հայրենասերներից էին Լազարյան ճեմարանի ուսանողներ Վարդան Գոլոշյանը եւ Հովհաննես Ագրիպասյանը, որոնք 1889թ. իրենց ընկերների հետ Երկիր անցնելու ճանապարհին բախվեցին թուրքական ոստիկանության հետ եւ զոհվեցին: Նրանք հայ ազատագրական զիված պայքարի առաջին զոհերն էին:
1881-1886թթ. Մոսկվայի հայ ուսանողների կողմից ձեւավորվեց «Հայրենասերների միությունը», որը հրատարակում էր «Ազատության ավետաբեր» թերթը: «Հայրենասերների միությունը» կապեր էր հաստատել Երեւանում գործող մեկ այլ գաղտնի խմբակի հետ, որը կոչվում էր «Հայասեր-ազգասեր»: Այս կազմակերպության գործունեությունը ուղղված էր ցարական գաղութային քաղաքականության դեմ: Նրա անդամները ազգային ոգին բարձրացնելու համար ժողովրդի մեջ տարածում էին հայ թագավորների, զորավարների նկարները:
Թիֆլիսում մեծ հեղինակություն էր վայելում դեռեւս ռուս-թուրքական պատերազմի տարիներին ստեղծված Գրիգոր Արծրունու խմբակը, որի գլխավոր դեմքը Րաֆֆին էր: Խմբակը կապեր էր հաստատել արեւմտահայ եւ արեւելահայ շատ կազմակերպություների հետ եւ նպատակ էր հետապնդում Ռուսաստանի աջակցությամբ եւ զինված ապստամբության միջոցով ազատագրել Արեւմտյան Հայաստանը: Արծրունու խմբակը մեծ ազդեցություն էր ձեռք բերել արեւելահայերի շրջանում: Խմբակի գործունեությունը դադարեցվեց 1884թ.:
1882-1886թթ. Թիֆլիսում գործում էր նարոդնիկական ինտերնացիոնալ կազմակերպությունից անջատված առաջին հայկական նարոդնիկական կազմակերպությունը, որի կազմում էին Ներսես Աբելյանը եւ մի շարք այլ հայրենասեր երիտասարդներ: Խմբակը հրատարակում էր «Դրոշակ» լրագիրը եւ նյութական օգնություն էր կազմակերպում Երկիր մեկնողների համար:
Այսպիսով, 1860-80-ական թթ. արեւմտահայ եւ արեւելահայ իրականության մեջ առաջացած ազատագրական խմբակները եւ կազմակերպությունները ոչ միայն գաղափարական ու մարտավարական նոր փուլի հասցրին հայ ազգային-ազատագրական պայքարը, այլեւ հետագայում նախապայման հանդիսացան հայ ազգային կուսակցությունների ստեղծման համար:

46. ԱԶԳԱՅԻՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍՏԵՂԾՈՒՄԸ

1880-ական թթ. կեսերից ազգային-ազատագրական պայքարի ասպարեզ մտան հայ ազգային-քաղաքական կուսակցությունները եւ իրենց ձեռքը վերցրին ազատագրական շարժման ղեկավարությունը:
1885թ. Վանում Մ. Ավետիսյանի (Թերլեմեզյան) գլխավորությամբ ստեղծվեց Արմենական կուսակցությունը: Այն իր անունը ստացավ Ֆրանսիայի Մարսել քաղաքում հրատարակվող «Արմենիա» թերթի անունից, որովհետեւ հետեւում էր նրա քարոզած գաղափարներին: Արմենականները խնդիր դրեցին ընդհանուր ապստամբության միջոցով հասնել արեւմտահայության ինքնավարությանը: Նրանց կարծիքով միայն ընդհանուր ապստամբության միջոցով կարելի էր հասնել հաջողության, որի համար անհրաժեշտ էին նկատում բարձրացնել ժողովրդի գիտակցականը, զինակրթել նրան, զինվորական խմբեր ստեղծել, զենք կուտակել եւ այլն: Արմենականները մերժում էին ֆիդայական կռիվները, փոքրիկ ապստամբությունները, ահաբեկչությունը` դրանք համարելով վնասակար ազատագրական ուժերի համար: Արմենականները սկսեցին զենք ներկրել Արեւմտյան Հայաստան: Այնուամենայնիվ,

Մուտք

UMBA
UITE
MPI
World Vision Armenia
Oxfam Armenia
ICARE Armenia
free hit counter
hit counter
Yandex citirovania