Publishing & Printing News Agency NT Database NT Fund All Armenian Media Assocition Armenia-China Assocition All Armenian Media Assocition
Կայքի մասին
Կազմակերպություններ
Ստեղծագործություններ
Հեղինակներ
Գրքեր
Լուրեր

World Directoties Hurricane Preparedness Kit
Wedding Videography
All-List Directory
Computer Directory
Super Directory
All-Directory
Company-List Business Directory
Dating Directory
EZ List
Finance Directory
Guide Pro
Yellow Pages by ListNation
Online Marketing
Shopping Directory
Travel Catalog & Directory
Zip Codes
Renovations


List Nation
List Site

Read Work
Հեղինակ` Ս. Պողոսյան, Արմեն Ասրյան, Խ. Ստեփանյան, Է. Հովհաննիսյան Կարդացել են 8828
Հայոց Պատմություն
հռչակած թանզիմաթյան ռեֆորմները չէին տվել սպասված արդյունքը եւ Թուրքիայում շարունակում էին չլուծված մնալ ազգային հիմնախնդիրները: Շարժման վերելքին նպաստեց նաեւ բալկանյան ժողովուրդների ըմբոստացումը թուրքական բռնապետության դեմ:
Հայ ազգային ազատագրական շարժման մեջ աստիճանաբար հասունանում է զինված պայքարի միջոցով ազատագրվելու գաղափարը: Արդեն 1870-ական թվականների սկզբներից Արեւմտյան Հայաստանում սկսում են ձեւավորվել ազատագրական խմբակներ ու կազմակերպություններ, որոնք իրենց առջեւ նպատակ էին դրել տարածել ազատագրական գաղափարները ժողովրդի մեջ եւ զինված պայքարի դուրս գալ թուրքական տիրապետության դեմ:
1872թ. սկզբներին Վանում հիմնադրվեց «Միություն ի փրկություն» գաղտնի կազմակերպությունը, որի նպատակն էր ազատել հայ ժողովրդին թուրքական լծից: Կազմակերպությունը միասնության կոչ էր անում եւ պահանջում էր պայքարել մինչեւ արյան վերջին կաթիլը: Նրանց կարգախոսն էր «Մահ կամ ազատություն»: Կազմակերպությունը պատվիրակություններ ուղարկեց Ռուսաստան օգնության խնդրանքով: Սակայն այն երկար կյանք չունեցավ եւ շուտով լուծարվեց:
Ռուս-թուրքական պատերազմից եւ Բեռլինի կոնգրեսից հետո հայ ազգային-ազատագրական շարժումը նոր վերելք ապրեց: 1878թ. Վանում հիմնադրվեց «Սեւ խաչ» գաղտնի կազմակերպությունը, որի նպատակն էր զենքի միջոցով պաշտպանել հայրենակիցների անվտանգությունը: «Սեւ խաչի» անդամների համար անգամ պատրաստվել էր զինվորական հագուստ, ինչպես նաեւ գործում էր «Զինակիր» անվամբ մի խումբ, որը զբաղվում էր ապագա աշխարհազորայինների զինավարժությամբ:
Վանում եւ Վասպուրականում ազատագրական պայքարի բուռն վերելքը կապված էր Մկրտիչ Խրիմյանի եւ Մկրտիչ Փորթուգալյանի համարձակ եւ անձնվեր գործունեությամբ, որով փորձում էին բարձրացնել հայ ժողովրդի ազատագրական ոգին:
1881թ. Կարինում Խաչատուր Կերեկցյանի կողմից հիմնվեց «Պաշտպան հայրենյաց» կազմակերպությունը: Հրապարակայնորեն այն կոչվում էր «Երկրագործական ընկերություն»: Կազմակերպությունը ղեկավարում էր հինգ հոգանոց խորհուրդը, նպատակն էր` նախ ինքնապաշտպանության կազմակերպումը, ապա նաեւ` ժողովրդի քաղաքական ազատագրումը: Կազմակերպության կառուցվածքը տասնապետության համակարգն էր, երբ մի տասնյակում ընդգրկված անդամները առնչություն չունեին մյուս տասնյակի հետ եւ չէին ճանաչում կազմակերպության ղեկավարներին: Կազմակերպության անդամները գրավոր երդում էին տալիս: «Պաշտպան հայրենյացը» ուներ նաեւ իրեն պատկանող գաղտնի զինագործական արհեստանոց: Այս կազմակերպության անդամները փորձում են կապեր հաստատել Վանի, Արեւելյան Հայաստանի համախոհների հետ, ինչպես նաեւ քրդերի հետ` համատեղ պայքար սկսելու նպատակով: 1882թ. «Պաշտպան հայրենյացը» հայտնաբերվեց ոստիկանության կողմից: Նրա շատ անդամներ ձերբակալվեցին: Շուրջ 40 մարդ դատապարտվեց 5-15 տարվա ազատազրկման: Դատավարությունը հայերի մոտ մեծ արձագանք ունեցավ: Շուտով սուլթանը նրանց ներում է շնորհում: Կերեկցյանը կրկին վերադառնում է Կարին եւ ծավալում իր գործունեությունը: «Պաշտպան հայրենյացը» արեւմտահայ իրականության մեջ ստեղծված ամենազանգվածային եւ ժողովրդական կազմակերպությունն էր:
Ազգային ազատագրական կազմակերպություններ ստեղծվում էին նաեւ արեւելահայերի շրջանում: Արեւելահայ առաջին ազատագրական կազմակերպությունները 1869թ. Ալեքսանդրապոլում (Գյումրի) ուսուցիչ Արսեն Կրիտյանի կողմից հիմնադրված «Բարենպատակ ընկերությունը» եւ 1874թ. Ղարաքիլիսայում (Վանաձոր) հիմնադրված «Հայրենիքի սիրո գրասենյակն» էին: Նրանց նպատակն էր զենքի ուժով ազատագրել հայրենիքը, իսկ գործունեությունը ուղղված էր եւ ցարական եւ թուրքական բռնապետությունների

Մուտք

UMBA
UITE
MPI
World Vision Armenia
Oxfam Armenia
ICARE Armenia
free hit counter
hit counter
Yandex citirovania