Publishing & Printing News Agency NT Database NT Fund All Armenian Media Assocition Armenia-China Assocition All Armenian Media Assocition
Կայքի մասին
Կազմակերպություններ
Ստեղծագործություններ
Հեղինակներ
Գրքեր
Լուրեր

World Directoties Hurricane Preparedness Kit
Wedding Videography
All-List Directory
Computer Directory
Super Directory
All-Directory
Company-List Business Directory
Dating Directory
EZ List
Finance Directory
Guide Pro
Yellow Pages by ListNation
Online Marketing
Shopping Directory
Travel Catalog & Directory
Zip Codes
Renovations


List Nation
List Site

Read Work
Հեղինակ` Ս. Պողոսյան, Արմեն Ասրյան, Խ. Ստեփանյան, Է. Հովհաննիսյան Կարդացել են 8828
Հայոց Պատմություն
եւ ոստիկանական համակարգերում, քանի որ արդար կարգերի դեպքում հայերը բոլոր բնագավառներում առաջ կանցնեին թուրքերից եւ կկարողանային կարճ ժամանակում հասնել իրական անկախության: Նուբարը խոստացավ անձամբ միջնորդել Բեռլինի վեհաժողովում եւ կարգավորել այդ խնդիրները: Նուբարի ծրագրին հավանություն տվեց նաեւ մեկ այլ հայազգի դիվանագետ` Մելքոն խանը, որը Փարիզում Իրանի դեսպանն էր, իսկ Բեռլինի կոնֆերանսում գլխավորում էր իրանական պատվիրակությունը: Չնայած Մ. Խրիմյանը հավանություն տվեց այդ ծրագրին, սակայն պատրիարք Ն. Վարժապետյանը կտրականապես մերժեց եւ կարգադրեց Բեռլինում պահանջել լայն ինքնավարություն:
1878թ. հունիսի 1-ից հուլիսի 1-ը տեղի ունեցավ Բեռլինի վեհաժողովը: Հայ պատվիրակներին թույլ չտրվեց մասնակցել նիստերին: Տերությունները Սան Ստեֆանոյի պայմանագրի 16-րդ հոդվածը հայերի համար աննպաստ ձեւով շրջեցին եւ Բեռլինի պայմանագրում դարձրին 61-րդ: Այն ձեւակերպվեց հետեւյալ կերպ. «Բ.Դուռը պարտավորվում է առանց հետագա հապաղման հայաբնակ մարզերում իրագործել տեղական կարիքներից բխող բարելավումներ ու բարենորոգումներ, ապահովել հայերի անվտանգությունը չերքեզներից ու քրդերից: Բ. Դուռը տերություններին պարբերաբար կհաղորդի այն միջոցների մասին, որոնք ինքը ձեռք է առել այդ նպատակի համար, իսկ տերությունները կհսկեն դրանց կիրառմանը»:
Ինչպես տեսնում ենք, այստեղ արդեն խոսք չկար «Հայաստան» երկրի մասին, այլ միայն հիշատակվում է «հայաբնակ մարզեր» հասկացությունը, որտեղ կատարվելիք անորոշ բարենորոգումների կատարման վերահսկողությունը դրվում էր եվրոպական մեծ տերությունների վրա, որոնք տարբեր շահեր ու նկատառումներ ունեին այս հարցում: Ի սկզբանե պարզ էր, որ 61-րդ հոդվածը ստեղծված էր քողարկելու հայ ժողովրդի արդարացի պահանջների մերժումը: Այսպիսով, հայերը ստիպված էին հրաժարվել ոչ միայն ինքնավարության գաղափարից, այլ նաեւ համակերպվել Արեւմտյան Հայաստանում բարենորոգումների անորոշ ու կասկածելի հեռանկարով: Բեռլինի պայմանագրով Թուրքիային վերադարձվեցին նաեւ Բայազետն ու Ալաշկերտը:
Հայ ժողովրդի ճակատագրում նոր ժամանակաշրջան սկսվեց, երբ Սան Ստեֆանոյի եւ Բեռլինի պայմանագրերի միջոցով Հայկական հարցը դարձավ միջազգային դիվանագիտության քննարկման առարկա: Այն ասպարեզ իջեցվեց արեւմտահայությանը օգնելու պատրվակով, սակայն ոչ միայն որեւէ բարելավում չմտցրեց նրանց կյանքում, այլ ավելի վատթարացրեց վիճակը եւ դարձավ այն գլխավոր պատճառներից մեկը, որը հանգեցրեց Հայոց ցեղասպանությանը:
Հայկական հարցի սկզբնավորման փուլում հայ գործիչները հույս ունեին եվրոպական մեծ պետությունների օգնությամբ մեղմել թուրքական լուծը, ստանալ ինքնավարություն: Սակայն ժամանակը ցույց տվեց, որ ինքնավարություն ձեռք են բերում այն ազգերը, որոնք դրա համար արյուն են թափում, իսկ օտարի հույսին մնացողները միայն տուժում են: Մեծ տերությունները (Անգլիա, Ռուսաստան, Ֆրանսիա, Գերմանիա, Ավստրո-Հունգարիա, Իտալիա), որոնք վերահսկելու էին Բեռլինի պայմանագրով նախատեսված բարենորոգումների իրականացումը, ունեին տարբեր շահեր եւ Հայկական հարցի մասին հիշում էին միայն այն ժամանակ, երբ պետք էր Թուրքիայի վրա ճնշում գործադրել եւ զիջումներ կորզել: Սուլթան Աբդուլ Համիդ II-ը զիջումներ կատարելով եւ չեզոքացնելով տերություններին, սկսեց իրականացնել արեւմտահայերի պարբերական ու զանգվածային ջարդեր, որպեսզի լուծի Հայկական հարցը` ոչնչացնելով հայերին:

45. ՀԱՅ ԱԶԱՏԱԳՐԱԿԱՆ ԽՄԲԱԿՆԵՐՆ ՈՒ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

19-րդ դարի 70-80-ական թթ. վերելք ապրեց հայ ազգային-ազատագրական շարժումը: Դա հիմնականում պայմանավորված էր այն հանգամանքով, որ թուրքական կառավարության հռչակած

Մուտք

UMBA
UITE
MPI
World Vision Armenia
Oxfam Armenia
ICARE Armenia
free hit counter
hit counter
Yandex citirovania