Publishing & Printing News Agency NT Database NT Fund All Armenian Media Assocition Armenia-China Assocition All Armenian Media Assocition
Կայքի մասին
Կազմակերպություններ
Ստեղծագործություններ
Հեղինակներ
Գրքեր
Լուրեր

World Directoties Hurricane Preparedness Kit
Wedding Videography
All-List Directory
Computer Directory
Super Directory
All-Directory
Company-List Business Directory
Dating Directory
EZ List
Finance Directory
Guide Pro
Yellow Pages by ListNation
Online Marketing
Shopping Directory
Travel Catalog & Directory
Zip Codes
Renovations


List Nation
List Site

Read Work
Հեղինակ` Ս. Պողոսյան, Արմեն Ասրյան, Խ. Ստեփանյան, Է. Հովհաննիսյան Կարդացել են 8713
Հայոց Պատմություն
թուրքական 70.000-ոց բանակը ներխուժեց Սյունիք: Շատերը, ահաբեկվելով թուրքերի հզոր ուժից, լքեցին Դավիթ Բեկին եւ հպատակվեցին թշնամուն: 1727թ. մարտին թուրքերը պաշարեցին Հալիձորը: Մեկշաբաթյա մարտերը ավարտվեցին հայերի փառավոր հաղթանակով: Թուրքական բանակը կորցրեց 13.000 զինվոր, 148 դրոշ եւ ամբողջ ունեցվածքը: Հալիձորի ճակատամարտը Դավիթ Բեկի ամենախոշոր հաղթանակն էր: Մխիթար Սպարապետը եւ Տեր Ավետիսը թուրքերին ջախջախիչ պարտության մատնեցին նաեւ Մեղրիում: Հայկական ուժերը նորից սկսեցին համախմբվել եւ թուրքերին վտարել հայրենի հողից: Այսպիսով, 1727թ. Սյունիքն ամբողջությամբ ազատագրվեց թուրք զավթիչներից:
Համատեղ ուժերով օսմանցի զավթիչների դեմ պայքարելու նպատակով 1727թ. դաշինք կնքվեց Իրանի շահ Թահմասպ II-ի եւ Դավիթ Բեկի միջեւ: Թահմասպը ճանաչեց Սյունիքի հայկական իշխանությունը, իսկ Դավիթ Բեկը ընդունեց Իրանի գերիշխանությունը եւ նշանակվեց Անդրկովկասի իրանական զորքերի գլխավոր հրամանատար:
1728թ. Դավիթ Բեկը մահացավ եւ Սյունիքի ազատագրական ուժերի ղեկավար դարձավ Մխիթար Սպարապետը, որը բազմաթիվ հաղթանակներ տարավ թշնամիների դեմ: 1730թ. Օրդուբադի մոտ թուրքերին պարտության մատնելուց հետո, երբ Մխիթարը վերադառնում էր Խնձորեսկ, դավադրաբար սպանվեց: Չնայած օսմանյան զավթիչների բոլոր ճիգերին, նրանց չհաջողվեց ամբողջությամբ իրենց ենթարկել Սյունիքը: Պայքարը շարունակվեց մինչեւ Նադիր շահի կողմից օսմանյան զորքերի վտարումը Անդրկովկասից:
1722-1730թթ. ազգային-ազատագրական պայքարը մեր պատմության փառավոր էջերից է: Այն ցույց տվեց, որ հայերը կարող են առանց արտաքին օգնության երկարատեւ դիմադրություն ցույց տալ այնպիսի հզոր պետությունների, ինչպիսիք էին Իրանն ու Թուրքիան: Սակայն այս շրջանում բացահայտվեցին նաեւ որոշ բացասական երեւույթներ. չկարողացան պայքարի միասնական կենտրոն ստեղծել, բոլոր ուժերով համագործակցել եւ համընդհանուր ապստամբության միջոցով վերջնականապես ազատվել օտարների լծից:

37. ԱՐԵՎԵԼՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԸ 1730-1740-ԱԿԱՆ ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ

1730-ական թթ. քաղաքական իրադրությունը Արեւելյան Հայաստանում եւ Իրանում էականորեն փոխվեց: Իրանական պետությունը կարողացավ հաղթահարել երկարատեւ ճգնաժամը: Աֆղանների եւ թուրքերի դեմ մղվող պայքարում աչքի ընկավ տաղանդավոր զորավար Նադիր խանը: Նա 1729թ. ջախջախեց աֆղաններին եւ ազատագրեց Սպահանը: 1732թ. շահ Թահմասպը թուրքերի հետ հաշտություն կնքեց, որով ճանաչեց Անդրկովկասի անցումը Թուրքիային: Դա դժգոհություն առաջացրեց Իրանում, որն օգտագործելով Նադիրը գահընկեց արեց Թահմասպին եւ իր խնամակալության ներքո շահ հռչակեց նրա նորածին որդուն՝ Աբաս III-ին:
Նադիրը հայտարարեց, որ շարունակելու է պատերազմը թուրքերի դեմ: Այսպիսով, փաստորեն Իրանի տիրակալ դարձավ Նադիր խանը: Նա ջանում էր պահպանել Իրանի ամբողջականությունը եւ ինքնիշխանությունը, վերականգնել պետական սահմանները: Նրան իր կողմը գրավելու եւ հակաթուրքական պայքարի ճակատում պահելու համար Ռուսաստանը 1732թ. Իրանի հետ կնքեց պայմանագիր, որով վերադարձնում էր մերձկասպյան շրջանների մի մասը:
1734թ. Նադիր խանը արշավեց Անդրկովկաս: Նա ձգտում էր թուրքերի դեմ օգտագործել հայերի մարտական ուժերը, որոնք դեռեւս բավական կենսունակ էին: Այդ նպատակով Նադիրը սիրաշահում էր առավել ազդեցիկ մելիքներին եւ հատկապես Հայ Առաքելական եկեղեցու ղեկավարությանը: Իրանական առաջնորդը քաջ գիտակցում էր, որ օսմանցիների դեմ վճռական մարտերը տեղի են ունենալու այն տարածքում, որի հիմնական բնակչությունը հայերն են: Միաժամանակ, Նադիրը բարձր էր գնահատում հայ զինվորների մարտական որակները: Դեռեւս Իրանի հարավում թուրքերի դեմ մղած կռիվների ընթացքում Նադիրի բանակում ծառայում էին 6

Մուտք

UMBA
UITE
MPI
World Vision Armenia
Oxfam Armenia
ICARE Armenia
free hit counter
hit counter
Yandex citirovania