Publishing & Printing News Agency NT Database NT Fund All Armenian Media Assocition Armenia-China Assocition All Armenian Media Assocition
Կայքի մասին
Կազմակերպություններ
Ստեղծագործություններ
Հեղինակներ
Գրքեր
Լուրեր

World Directoties Hurricane Preparedness Kit
Wedding Videography
All-List Directory
Computer Directory
Super Directory
All-Directory
Company-List Business Directory
Dating Directory
EZ List
Finance Directory
Guide Pro
Yellow Pages by ListNation
Online Marketing
Shopping Directory
Travel Catalog & Directory
Zip Codes
Renovations


List Nation
List Site

Read Work
Հեղինակ` Ս. Պողոսյան, Արմեն Ասրյան, Խ. Ստեփանյան, Է. Հովհաննիսյան Կարդացել են 8828
Հայոց Պատմություն
չհամարձակվեցին երկար կանգնեցնել Ռուսաստանի ցարի եւ Հռոմի պապի պատվիրակին: 1709թ. նա հասավ Սպահան, հանդիպեց շահին եւ նույն թվին վերադարձավ Անդրկովկաս, որտեղ մնաց մինչեւ 1711թ.: Այստեղ նա մեծ ջանք գործադրեց ռուսական կողմնորոշումը ամրապնդելու, հայկական ուժերը համախմբելու եւ ապստամբության նախապատրաստելու համար: Կապեր հաստատեց Գանձասարի կաթողիկոս Եսայի Հասան-Ջալալյանի, Էջմիածնի կաթողիկոս Ալեքսանդր Ջուղայեցու հետ:
1711թ. Օրին Եսայի Հասան-Ջալալյանի հետ ճանապարհվեց Ռուսաստան, սակայն Աստրախանում հանկարծամահ եղավ: Իսրայել Օրին մեծ դեր կատարեց 17-18-րդ դդ. հայ ազատագրական շարժման պատմության մեջ, նոր փուլի հասցնելով ազատագրական պայքարը: Հայաստանի ազատագրության հարցը զուտ բանակցային ճանապարհից փոխադրեց գործնական հողի վրա, փորձեց համախմբել ու համընդհանուր ապստամբության նախապատրաստել հայկական ուժերին, գործնական հարաբերություններ հաստատեց Ռուսաստանի հետ: Նրա մահը լուրջ հարված էր հայ ազատագրական պայքարին, քանի որ Օրին իր դիվանագիտական տաղանդով, գործնականությամբ ու անսպառ եռանդով անփոխարինելի գործիչ էր եւ կարող էր համախմբել հայության ուժերը:

36. ԱԶԱՏԱԳՐԱԿԱՆ ՊԱՅՔԱՐԸ 1722-1730 ԹԹ.

XVIIIդ. սկզբին Իրանում ստեղծվել էր բավական խառը, անկայուն դրություն, որը ծանր էր անդրադառնում հպատակ երկրների վրա: Սաստկացան հալածանքները հայերի նկատմամբ: Անդրկովկասում մեծ ավերածություններ էին գործում լեզգիները: Լեզգիներից պաշտպանվելու եւ ազատագրական պայքարի պատրաստվելու նպատակով տարբեր վայրերում կազմավորվեցին հայկական զորամասեր: Այդ գործը հատկապես մեծ թափով էր ընթանում Ղարաբաղում, ուր զորակայանները կոչվում էին սղնախներ:
1722թ. ապստամբած աֆղանները գրավեցին Իրանի մայրաքաղաք Սպահանը եւ գլխատեցին Հուսեին շահին: Ռուսաստանը, օգտվելով Իրանի թուլացումից, ձգտում էր գրավել Կասպից ծովի առափնյա շրջանները: 1722թ. Պետրոս I-ը որոշեց արշավել Իրան: Վրաց Վախթանգ VI թագավորը համաձայնեց միանալ ռուսներին: Վախթանգի հետ համագործակցում էր նաեւ Գանձասարի կաթողիկոս Եսայի Հասան-Ջալալյանը: 1722թ. սեպտեմբերի 22-ին Գանձակի մոտ գտնվող Չոլակ վայրում միավորվեցին Վախթանգի 30.000-ոց եւ Եսայի Հասան-Ջալալյանի 10.000-ոց բանակները: Նրանք սպասում էին ռուսական բանակի Շամախի հասնելուն, որպեսզի ընդառաջ գնային եւ միանային: Սակայն երկու ամիս սպասելուց հետո, նոյեմբերին լուր ստացվեց, որ Պետրոսը դադարեցրել է Կասպիական արշավանքը եւ վերադարձել Աստրախան: Ցարը դեպի Անդրկովկաս արշավանքը դադարեցրել էր, քանի որ վտանգ առաջացավ բախվել Թուրքիայի հետ: Շվեդների դեմ երկարատեւ պատերազմը նոր ավարտած Պետրոսը դեռեւս պատրաստ չէր բախվելու թուրքերի հետ:
Հայ-վրացական զորքերը ստիպված էին վերադառնալ իրենց տեղերը: Հայկական զորամասը վերադառնալով Ղարաբաղ, հրաժարվեց ճանաչել Իրանի իշխանությունը: Ազատագրական պայքարի կազմակերպիչը եւ ոգեշնչողը Եսայի Հասան-Ջալալյանն էր: Ղարաբաղի բանակի հրամանատար դարձավ Ավան Յուզբաշին: Որոշ դեպքերում Արցախը մարտադաշտ էր դուրս բերում մի քանի տասնյակ հազար զինվոր: Իրանական խաները բազմիցս արշավեցին Ղարաբաղ, բայց չկարողացան ճնշել պայքարը:
1722թ. ապստամբության դրոշ բարձրացրին նաեւ Սյունիքի հայերը: Ի տարբերություն Արցախի, այստեղ հայ մելիքների ուժերը միավորված չէին եւ անհրաժեշտ էր մեծ հեղինակություն ունեցող առաջնորդ: Սյունեցիների խնդրանքով Վախթանգ VI-ը Սյունիք ուղարկեց վրաց բանակի հայ զորավարներից Դավիթ Բեկին: 1722թ. աշնանը նա եկավ Սյունիք, համախմբեց հայկական ուժերը եւ մեկը մյուսի հետեւից ազատագրեց Սյունիքի տարածքները: Իրանական խաները բազմիցս ներխուժեցին Սյունիք, սակայն ջախջախվեցին: Այսպիսով, Սյունիքում

Մուտք

UMBA
UITE
MPI
World Vision Armenia
Oxfam Armenia
ICARE Armenia
free hit counter
hit counter
Yandex citirovania