Publishing & Printing News Agency NT Database NT Fund All Armenian Media Assocition Armenia-China Assocition All Armenian Media Assocition
Կայքի մասին
Կազմակերպություններ
Ստեղծագործություններ
Հեղինակներ
Գրքեր
Լուրեր

World Directoties Hurricane Preparedness Kit
Wedding Videography
All-List Directory
Computer Directory
Super Directory
All-Directory
Company-List Business Directory
Dating Directory
EZ List
Finance Directory
Guide Pro
Yellow Pages by ListNation
Online Marketing
Shopping Directory
Travel Catalog & Directory
Zip Codes
Renovations


List Nation
List Site

Read Work
Հեղինակ` Ս. Պողոսյան, Արմեն Ասրյան, Խ. Ստեփանյան, Է. Հովհաննիսյան Կարդացել են 8828
Հայոց Պատմություն
բնակչության համար դժոխային պայմաններ էին ստեղծված, տնտեսական ու մշակութային զարգացման որեւէ հնարավորություն չկար:

34. ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԱՏԱԳՐՈՒԹՅԱՆ ՋԱՆՔԵՐԸ 16-17-ՐԴ ԴԴ.

Դարեր շարունակ հայ ժողովուրդը կեղեքվում էր օտար նվաճողների կողմից: Այդ ծանր վիճակից դուրս գալու միակ ելքը երկրի ազատագրումն էր: Սակայն միայն սեփական ուժերով ազատագրվելը թվում էր անհնար, քանի որ հայ իշխաններ գրեթե չկային եւ հայկական ուժերը համախմբված չէին: Միայն լեռնային շրջաններում էին պահպանվել հայկական մանր իշխանություններ` Սյունիքում, Արցախում, Գեղարքունիքում, Լոռիում, Զեյթունում, Սասունում, Մոկսում, Շատախում եւ այլ վայրերում, որոնք հազիվ էին պահպանում իրենց գոյությունը եւ ի վիճակի չէին գլխավորելու համաժողովրդական պայքարը օտար զավթիչների դեմ: Միաժամանակ, Օսմանյան կայսրությունն ու Սեֆյան Իրանը գտնվում էին իրենց հզորության գագաթնակետին եւ աշխարհի հզորագույն պետություններից էին:
Հայությանը համախմբող միակ գործոնը Հայ Առաքելական եկեղեցին էր: Հետեւաբար, եկեղեցական գործիչներն էին զբաղվում Հայաստանի ազատագրման հարցով: Նրանք այն համոզմանն էին, որ երկրի ազատագրումը կարող է իրականացվել միայն որեւէ եվրոպական պետության աջակցությամբ եւ հայացքներն ուղղեցին դեպի Արեւմուտք: Եվրոպական կողմնորոշմանը նպաստում էր միջնադարում տարածված Ներսես Պարթեւին վերագրվող գուշակությունը, ըստ որի հայ ժողովուրդը ընկնելու էր անհավատների լծի տակ եւ ազատվելու էր ֆրանկների կամ ալեմանների օգնությամբ:
Եվրոպայի օգնությամբ Հայաստանն ազատագրելու առաջին նախաձեռնողներից էին Հայոց կաթողիկոսներ Ստեփանոս Սալմաստեցին եւ Միքայել Սեբաստացին: Նրանք Հայաստանի ազատագրմանն աջակցելու խնդրանքով մի քանի պատվիրակություններ ուղարկեցին Եվրոպա, սակայն որեւէ արդյունքի չհասան:
XVIIդ. Թուրքիան եւ Իրանը կորցրել էին նախկին հզորությունը, եւ հայ գործիչներին թվում էր, թե Հայաստանի ազատագրման համար պայմանները նպաստավոր են:
1645-1669թթ. Կրետե կղզու համար պատերազմում էին Վենետիկը եւ Օսմանյան կայսրությունը: Վենետիկը, Հռոմի պապերը եւ Ֆրանսիան ձգտում էին հակաթուրքական պայքարի մեջ ներգրավել Արեւելքի քրիստոնյաներին: Հայ, հույն, ասորի գործիչները հույս ունեին, որ քրիստոնյա պետությունների աջակցությունը ստանալով կարող են ազատվել թուրքական լծից եւ սերտ կապեր էին հաստատել վերոնշյալ երկրների հետ: Սսի հայոց կաթողիկոս Խաչատուր Գաղատիացին կապեր հաստատեց Վենետիկի, Ֆրանսիայի թագավոր Լյուդովիկոս XIV-ի եւ Հռոմի պապերի հետ: Բանակցելու նպատակով Լյուդովիկոսի մոտ մեկնեցին Մահտեսի Մուրադ Բաղիշեցու, Խոջա Առաքելի, Պոլսի նախկին պատրիարք Հովհաննես Թութունջու գլխավորած պատվիրակությունները: Վերջինս մեկնեց նաեւ Լեհաստան, ապա` Եթովպիա: Սակայն Վենետիկը պարտվեց Կրետեի պատերազմում եւ այլեւս հայերին օգնել չէր կարող, իսկ Ֆրանսիան, որի հետ էին արեւմտահայերը գլխավորապես կապում իրենց ազատագրման հարցը, զբաղված էր Եվրոպայում իր դիրքերն ամրապնդելով եւ մտադիր չէր պատերազմ սկսել Օսմանյան կայսրության դեմ:
XVIIդ. երկրորդ կեսին ազատագրական գաղափարները տարածում ստացան նաեւ արեւելահայերի մոտ: Կրետեի պատերազմում Վենետիկի եւ նրա դաշնակից Ֆրանսիայի պարտությունից հետո, Եվրոպայում հակաթուրքական պայքարը ղեկավարում էր Ավստրիան: 1670-ական թթ. ստեղծվեց հակաթուրքական դաշինք, որի մեջ էին Ավստրիան, Լեհաստանը, Վենետիկը, ավելի ուշ` Ռուսաստանը: Բնականաբար, այդ երկրների հետ էին հույսեր կապում հայ գործիչները:
Արեւելյան Հայաստանի ազատագրման հարցում մեծ ակտիվություն դրսեւորեց Էջմիածնի կաթողիկոս Հակոբ Ջուղայեցին: Նա դիմեց Հռոմի պապի եւ Ավստրիայի կայսրի օգնությանը: Նրա

Մուտք

UMBA
UITE
MPI
World Vision Armenia
Oxfam Armenia
ICARE Armenia
free hit counter
hit counter
Yandex citirovania