Publishing & Printing News Agency NT Database NT Fund All Armenian Media Assocition Armenia-China Assocition All Armenian Media Assocition
Կայքի մասին
Կազմակերպություններ
Ստեղծագործություններ
Հեղինակներ
Գրքեր
Լուրեր

World Directoties Hurricane Preparedness Kit
Wedding Videography
All-List Directory
Computer Directory
Super Directory
All-Directory
Company-List Business Directory
Dating Directory
EZ List
Finance Directory
Guide Pro
Yellow Pages by ListNation
Online Marketing
Shopping Directory
Travel Catalog & Directory
Zip Codes
Renovations


List Nation
List Site

Read Work
Հեղինակ` Ս. Պողոսյան, Արմեն Ասրյան, Խ. Ստեփանյան, Է. Հովհաննիսյան Կարդացել են 8828
Հայոց Պատմություն
որոշեց նահանջել եւ ամայացնել թուրքերի ճանապարհին գտնվող Կարսից մինչեւ Նախիջեւան ընկած տարածքները, բնակչությանը քշել Պարսկաստան: Բնակչության տեղահանությունն իրականացվեց հապճեպորեն ու դաժան մեթոդներով, բռնագաղթեցրին ավելի քան 300.000 հայերի: Հազարավոր մարդիկ զոհվեցին ճանապարհին կամ խեղդվեցին Արաքսում: Ջուղայի հայերին շահը բնակեցրեց մայրաքաղաք Սպահանի մոտ, ուր ստեղծվեց Նոր Ջուղա ավանը: Հայ արհեստավորներին ու առեւտրականներին բնակեցրին Պարսկաստանի քաղաքներում, գյուղացիներին` երկրի հյուսիսում ու հարավում` շերմապահությունն ու այգեգործությունը զարգացնելու նպատակով:
Պատերազմը փոփոխակի հաջողություններով շարունակվեց մինչեւ 1639թ.: Այդ ընթացքում ավերվում էր Հայաստանի տարածքը, սպանվում ու գերվում էին հայ բնակիչները: 1639թ. Կասրե Շիրինում Թուրքիան ու Իրանը կնքեցին հաշտության պայմանագիր, որով Հայաստանը երկրորդ անգամ բաժանվեց նրանց միջեւ: Սահմանագիծը հյուսիսում սկսվում էր Ախուրյանի ակունքներից, նրա հոսանքով իջնում Արաքս, այն կտրելով հասնում Հայկական պարին, ապա Մեծ ու Փոքր Մասիսների միջով թեքվում հարավ եւ ուղիղ գծով իջնում Միջագետք: Այդ բաժանումը պահպանվեց մինչեւ XIX դ. սկիզբը:
Արեւելյան Հայաստանը գրավելուց հետո պարսից շահերը փորձեցին այնտեղ հաստատել կայուն վարչական համակարգ: Ստեղծվեցին մի շարք խանություններ, որոնց գլուխ կանգնեցին շահի նշանակած խաները: Վերջիններս անսահմանափակ իշխանություն ունեին իրենց տիրույթներում: Արեւելյան Հայաստանը մտավ Երեւանի, Նախիջեւանի, Մակուի, Գանձակի խանությունների եւ վրաց թագավորության կազմի մեջ: Գեղարքունիքում, Արցախում, Սյունիքում եւ Ղարադաղում որպես առանձին վարչական միավորներ կազմավորվեցին մի շարք մելիքություններ: Մելիքները հայ իշխանական տների մնացորդներն էին:
Երկրում տիրող սանձարձակություններն ու կամայականությունները, ազգային ու կրոնական հալածանքները հայերի համար ստեղծել էին չափազանց ծանր վիճակ, տնտեսական ու մշակութային կյանքը գրեթե կանգ էր առել:
Օսմանյան կայսրությանն անցած Արեւմտյան Հայաստանում կազմավորված վարչական միավորները կոչվում էին վիլայեթներ կամ փաշայություններ: XVIIդ. ստեղծվեցին Էրզրումի, Վանի, Կարսի, Ախալցխայի, Սեբաստիայի, Դիարբեքիրի վիլայեթները: Փաշայությունը կառավարում էր սուլթանի նշանակած վալին կամ փաշան, որը հանդիսանում էր նաեւ տվյալ նահանգի զորքերի հրամանատարը: Կիլիկիան գտնվում էր Մարաշի եւ Ադանայի վիլայեթների կազմում: Հայկական իշխանություններ էին պահպանվել Սասունում, Մոկսում, Շատախում, Ճապաղջուրում, Խնուսում, Համշենում, Զեյթունում եւ այլ վայրերում:
Օսմանյան կայսրությունը հետամնաց ռազմա-ֆեոդալական երկիր էր, ուր ամեն քայլափոխի ոտնահարում էին հայերի իրավունքները: Այդ երկրում խիստ արատավոր էր պաշտոնյաների նշանակման կարգը, որից բխում էին տիրող անօրինականություններն ու բռնությունները: Հայերը համարվում էին իրավազուրկ ռայա, որին ցանկացած մահմեդական կարող էր անպատիժ կերպով սպանել կամ թալանել: Հարկերը հիմնականում հավաքում էին ավելի շատ, քան սահմանված էր: Հայ բնակչության համար պատուհաս էին մանկահավաքները: Թուրքերը քրիստոնյաներից խլում էին առողջ ու գեղեցիկ պատանիներին, կրոնափոխ էին անում եւ հատուկ ռազմական դպրոցներում վարժեցնելով, նրանցից ստեղծում էին ենիչերիական զորամասեր, որոնք թուրքական բանակի հիմնական հարվածային ուժն էին դառնում: Գեղեցիկ հայ աղջիկներին ու կանանց խլում եւ տանում էին սուլթանների, փաշաների ու բեկերի հարեմները: Սովորական երեւույթ էին հայերին բռնի կրոնափոխ անելը կամ կոտորելը, եկեղեցիները մզկիթների վերածելը կամ քանդելը: Օսմանյան կայսրությունում հայ

Մուտք

UMBA
UITE
MPI
World Vision Armenia
Oxfam Armenia
ICARE Armenia
free hit counter
hit counter
Yandex citirovania