Publishing & Printing News Agency NT Database NT Fund All Armenian Media Assocition Armenia-China Assocition All Armenian Media Assocition
Կայքի մասին
Կազմակերպություններ
Ստեղծագործություններ
Հեղինակներ
Գրքեր
Լուրեր

World Directoties Hurricane Preparedness Kit
Wedding Videography
All-List Directory
Computer Directory
Super Directory
All-Directory
Company-List Business Directory
Dating Directory
EZ List
Finance Directory
Guide Pro
Yellow Pages by ListNation
Online Marketing
Shopping Directory
Travel Catalog & Directory
Zip Codes
Renovations


List Nation
List Site

Read Work
Հեղինակ` Ս. Պողոսյան, Արմեն Ասրյան, Խ. Ստեփանյան, Է. Հովհաննիսյան Կարդացել են 8828
Հայոց Պատմություն
նրա տնտեսական, մշակութային եւ քաղաքական զարգացման համար:

32. ԿԻԼԻԿԻԱՅԻ ՀԱՅՈՑ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԲԱՆԱԿԸ

Կիլիկիայի պետական կառավարման համակարգի ձեւավորման վրա իրենց ազդեցությունն էին թողել հայկական, բյուզանդական, եվրոպական օրենքները, բարքերն ու սովորույթները: Գտնվելով Արեւելքի ու Արեւմուտքի քաղաքակրթությունների խաչաձեւման կենտրոնում, Կիլիկիայում ձեւավորվեցին քաղաքական, սոցիալ-տնտեսական, մշակութային յուրատեսակ հարաբերություններ:
Պետության գլուխ կանգնած էր թագավորը: Նա էր պատերազմ հայտարարում, դաշինք կնքում, օրենքներ հրապարակում, դրամ հատում, կառուցում քաղաքներ ու ամրոցներ: Թագավորից վասալական կախման մեջ էին բերդատեր պարոնները, որոնց թիվը անցնում էր 50-ից: Հայրենատեր բերդատեր պարոնները իրենց ամրոցներին տիրում էին ժառանգաբար, իսկ նրանց կալվածքը կոչվում էր հայրենիք: Ոչ հայրենատեր բերդատեր պարոնները կալվածքը ստանում էին թագավորից` ծառայության դիմաց: Նման պարգեւական տիրույթները թագավորի համաձայնությամբ անցնում էին հորից որդուն, սակայն ցանկացած ժամանակ թագավորը կարող էր այդ կալվածքը հետ վերցնել: Հայրենատեր պարոնի կալվածքը թագավորը կարող էր խլել միայն ծանր հանցանքի դեպքում, այն էլ արքունի դիվանի որոշմամբ: Բերդատեր պարոնները պարտավոր էին պատերազմի ժամանակ զորք տրամադրել թագավորին, հարկ վճարել արքունիքին, մասնակցել արքունի դիվանի նիստերին, վարել որեւէ պաշտոն:
Մանր ազնվականները կոչվում էին ձիավորներ եւ ենթակա էին թագավորին կամ որեւէ բերդատեր պարոնի, որից կալվածք էին ստանում: Վասալներին Կիլիկիայում կոչում էին լիճ, իսկ նրանց ծառայությունը սենյորի հանդեպ` լճություն:
Գյուղացիների մեծ մասը ճորտացված էին եւ կոչվում էին պարիկոս: Գյուղացիների մի մասը շարունակում էր անձնապես ազատ մնալ եւ միայն հարկ էր տալիս ֆեոդալին: Արհեստավորները եւ առեւտրականները անձնապես ազատ էին, բայց զրկված էին քաղաքական իրավունքներից ու համարվում էին անազատներ:
Երկրի կառավարումն իրականացնում էր արքունիքը, ուր կազմավորվեցին մի շարք գործակալություններ եւ Արքունի կամ Վերին ատյանը: Վերջինս թագավորի խորհրդատու մարմինն էր: Արքունի ատյանի անդամները բերդատեր պարոններն էին, իսկ նիստերը նախագահում էր թագավորը: Այն քննարկում էր երկրի առջեւ ծառացած կարեւորագույն խնդիրները:
Կային բազմաթիվ գործակալություններ, որոնք ղեկավարում էին երկրի կյանքի տարբեր բնագավառներ: Բոլոր պաշտոնները նշանակովի էին եւ ժառանգական չէին:
1. Խնամակալության գործակալությունը կամ պայլությունը ղեկավարում էր պայլը: Նա թագավորի առաջին խորհրդականն էր, թագաժառանգի կամ անչափահաս թագավորի խնամակալը: Պայլի պաշտոնը տրվում էր ամենաազդեցիկ իշխաններից որեւէ մեկին:
2. Սպարապետը կոչվում էր գունդստաբլ, իսկ հեծելազորի հրամանատարը` սպասալար: Համբարակային կամ ինտենդանտություն գործակալությունը ղեկավարում էր մարաջախտը: Նրա խնդիրն էր ռազմական հանդերձանքով եւ պարենով ապահովել բանակին:
3. Թագադիրը թագադրության ժամանակ թագ էր դնում թագավորի գլխին, արքունի հանդեսների արարողապետն էր, հետեւում էր արքունիքում սահմանված կարգի պահպանմանը:
4. Ջանցլերը (ատենադպիր) իրականացնում էր արքունի գրագրությունը, կատարում դեսպանական հանձնարարություններ: Այդ պաշտոնը հիմնականում տրվում էր Սսի արքեպիսկոպոսին:
5. Սեղանապետությունը գլխավորում էր սենեսկալը: Նա էր տնօրինում արքունի եկամուտներն ու ծախսերը, հոգում երկրի տնտեսական կյանքի մասին, հսկում թագավորական տանը: Սենեսկալին էր ենթարկվում արքունի հանդերձապետը կամ սենեկապետը, որը կոչվում էր ջամբռլայ: Վերջինս պահպանում էր թագավորի զգեստները, դրոշը,

Մուտք

UMBA
UITE
MPI
World Vision Armenia
Oxfam Armenia
ICARE Armenia
free hit counter
hit counter
Yandex citirovania