Publishing & Printing News Agency NT Database NT Fund All Armenian Media Assocition Armenia-China Assocition All Armenian Media Assocition
Կայքի մասին
Կազմակերպություններ
Ստեղծագործություններ
Հեղինակներ
Գրքեր
Լուրեր

World Directoties Hurricane Preparedness Kit
Wedding Videography
All-List Directory
Computer Directory
Super Directory
All-Directory
Company-List Business Directory
Dating Directory
EZ List
Finance Directory
Guide Pro
Yellow Pages by ListNation
Online Marketing
Shopping Directory
Travel Catalog & Directory
Zip Codes
Renovations


List Nation
List Site

Read Work
Հեղինակ` Ս. Պողոսյան, Արմեն Ասրյան, Խ. Ստեփանյան, Է. Հովհաննիսյան Կարդացել են 8828
Հայոց Պատմություն
էին համարում Լեւոնի քայլերը եկեղեցիները միավորելու, Արեւմուտքի հետ համագործակցելու հարցում եւ 1342թ. կազմակերպեցին արքայի սպանությունը: Լեւոն V-ի մահով Կիլիկիայում վերացավ Հեթումյան արքայատոհմը, որն իշխեց 1226-1342թթ.:
Լեւոն V Հեթումյանի սպանությունից հետո 1343թ. լատինական տարրերը գահը հանձնեցին Գվիդոն Լուսինյանին, որը հայկական ծեսով օծվեց Կիլիկիայի թագավոր` ստանալով Կոստանդին II անունը: Նա վարում էր ընդգծված արեւմտամետ քաղաքականությունը: Դրա հետեւանքով թուրքմենները եւ եգիպտական մամլուքները ասպատակեցին երկիրը: Նա փորձեց հայոց եկեղեցին միացնել կաթոլիկականին եւ արքունիքում վերացնել հայոց լեզուն: 1344թ. հայ իշխանները Ադանայում սպանեցին Կոստանդինին եւ 300 խաչակիր ասպետներին:
Գահ բարձրացավ Հեթումյանների ազգական Կոստանդին III-ը (1345-1362թթ.): Նա վերականգնեց Կիլիկիայի մինչեւ 1337թ. եղած սահմանները: 1361թ. Սսում հրավիրեց նոր եկեղեցական ժողով, որը դատապարտեց եկեղեցիների միության մասին նախորդ ժողովների որոշումները եւ Հռոմի պապերի վարքագիծը: Դրանով վերջնականապես ձախողվեց հայերին կաթոլիկացնելու պապերի փորձերը:
Կոստանդին III-ին փոխարինեց հորեղբոր որդին` Կոստանդին IV-ը (1363-1373թթ.): Նա փորձեց բարելավել հարաբերությունները Եգիպտոսի հետ եւ դեմ էր Եվրոպայի հետ բանակցություններին: Դրանից դժգոհ լատինամետ տարրերը 1373թ. կազմակերպեցին Կոստանդինի սպանությունը եւ գահին տիրելու հրավիրեցին Կիպրոսում գտնվող Լեւոն Լուսինյանին, որը 1374թ. հասավ Սիս եւ օծվեց թագավոր: Նա օգնության խնդրանքով դիմեց Եվրոպային` խոստանալով հայերի դարձնել կաթոլիկ:
1375թ. հունվարին եգիպտացիները պաշարեցին Սիսը: Սննդամթերքի եւ ռազմամթերքի սպառվելուց հետո Լեւոն VI-ը ստիպված էր անձնատուր լինել: 1375թ. ապրիլի 16-ին մամլուքները գրավեցին Սիսը, որով կործանվեց Կիլիկիայի հայոց թագավորությունը:
Լեւոն VI-ը գերեվարվեց, ապա 1382թ. Կաստիլիայի ու Արագոնի թագավորների միջնորդությամբ ազատվեց ու մեկնեց Եվրոպա: Կաստիլիայի թագավորը Լեւոնին հանձնեց Մադրիդ, Անտուխար եւ Վիլլառեալ քաղաքները: Լեւոնը մեկ տասնամյակ շարունակ փորձում էր նոր խաչակրաց արշավանք կազմակերպել եւ ազատագրել Կիլիկիան, բայց նրա ջանքերն ավարտվեցին անարդյունք: Լեւոն Լուսինյանը մահացավ 1393թ. եւ թաղվեց Փարիզի Սեն Դենի արքայական գերեզմանատանը:
1375թ. Սսի անկումից հետո մոտ կես դար Լեռնային Կիլիկիայում հայերը կարողացան պահպանել ինքնուրույնությունը եւ ոմանք հռչակվում էին թագավոր: Սակայն նեղվելով մամլուքների ու թուրքմենների դեմ մղվող անընդմեջ պատերազմներից, հայ իշխանների մեծ մասը ժամանակի ընթացքում ստիպված էր հեռանալ Եվրոպա:
Կիլիկիայի թագավորությունը կործանվեց, քանի որ հայտնվել էր մահմեդական թշնամի պետությունների օղակում: Արեւմուտքից կարամանցի թուրքմենները, հյուսիս-արեւելքից թաթարները, հարավ-արեւելքից Եգիպտոսի մամլուքները անընդհատ հարձակվում էին երկրի վրա: Հարավում Միջերկրականի ծովահեններն էին խոչնդոտում Կիլիկիայի առեւտրին ու հաղորդակցությանը: Նման ծանր վիճակում հայտնված երկրին անհրաժեշտ էր ամբողջությամբ համախմբել ներքին ուժերը եւ փորձել լեզու գտնել հարեւանների հետ: Սակայն հայոց թագավորները, սեփական ուժի վրա հենվելու փոխարեն, հույս դրեցին Արեւմուտքի օգնության վրա, որով ավելի գրգռեցին հարեւաններին, իսկ եկեղեցիների միության հարցը առաջ քաշելով` պառակտեցին Կիլիկիայի ներքին ուժերը: Նման պայմաններում հայոց թագավորությունը, բնականաբար, չէր կարող երկար գոյատեւել:
Կիլիկիայի հայոց թագավորության անկումից հետո հայ ժողովուրդը կորցրեց պետականության վերջին բեկորը եւ դարեր շարունակ մնաց օտար նվաճողների լծի տակ, որը չափազանց բացասական հետեւանքներ ունեցավ

Մուտք

UMBA
UITE
MPI
World Vision Armenia
Oxfam Armenia
ICARE Armenia
free hit counter
hit counter
Yandex citirovania