Publishing & Printing News Agency NT Database NT Fund All Armenian Media Assocition Armenia-China Assocition All Armenian Media Assocition
Կայքի մասին
Կազմակերպություններ
Ստեղծագործություններ
Հեղինակներ
Գրքեր
Լուրեր

World Directoties Hurricane Preparedness Kit
Wedding Videography
All-List Directory
Computer Directory
Super Directory
All-Directory
Company-List Business Directory
Dating Directory
EZ List
Finance Directory
Guide Pro
Yellow Pages by ListNation
Online Marketing
Shopping Directory
Travel Catalog & Directory
Zip Codes
Renovations


List Nation
List Site

Read Work
Հեղինակ` Ս. Պողոսյան, Արմեն Ասրյան, Խ. Ստեփանյան, Է. Հովհաննիսյան Կարդացել են 8828
Հայոց Պատմություն
են Դվինի վրա, պարտության մատնում պարսկական զորաբանակին եւ սպանում մարզպանին:
Շուտով, պարսկական նոր բանակ է ներխուժում Հայաստան: Խաղամախյա դաշտում հայկական բանակը Վարդան Մամիկոնյանի գլխավորությամբ կրկին ջախջախում է թշնամուն եւ վտարում երկրից: Այս հաղթանակից հետո հայերին են միանում վրացիները, աղվանները, աբխազները, որոնք հրաժարվում են պարսից գերիշխանությունից եւ ընդունում են Բյուզանդիայինը: Հայաստան է մտնում բյուզանդական բանակը: Այսպիսով` հայկական ապստամբությունը վերաճում է պարսկա-բյուզանդական պատերազմի, որը փոփոխակի հաջողություններով շարունակվում է երկու տասնամյակ: Այս անգամ հայ նախարարները աջակցում էին Բյուզանդիային:
Պատերազմն ավարտվեց 591թ.` Բյուզանդիայի հաղթանակով: Կնքված հաշտության պայմանագրով Հայաստանը երկրորդ անգամ բաժանվեց Պարսկաստանի եւ Բյուզանդիայի միջեւ: Այս անգամ Բյուզանդիային անցան ավելի շատ տարածքներ` Տուրուբերանը եւ Այրարատի մեծ մասը:
Այս պատերազմի ժամանակ հայերի համակրանքը եւ աջակցությունը Բյուզանդիայի կողմն էր, սակայն պատերազմի ավարտից հետո Մորիկ կայսրը որոշեց թուլացնել հայերի ռազմական ուժը: Կայսրը ոչ միայն իրեն ենթակա հայ նախարարներին ու նրանց ռազմական ուժերն էր ուղարկում կայսրության ծայրամասերը, այլեւ նույնը խորհուրդ էր տալիս անել պարսից արքային: Փաստորեն, հայկական զինված ուժերը տարբեր ճակատներում պատերազմների ուղարկելով եւ դրանք նվազեցնելով` փորձ էր արվում թուլացնել երկու տերությունների միջեւ հայտնված Հայաստանի դիմադրողականությունը:
Դա էր պատճառը, որ VIIդ. սկզբներին վերսկսված պարսկա-բյուզանդական պատերազմների ժամանակ հայերը կրկին սկսեցին աջակցել պարսիկներին: Երկու տերությունների միջեւ պայքարը շարունակվեց մինչեւ արաբների հանդես գալը, սակայն Հայաստանում տարածքային փոփոխություններ այլեւս տեղի չունեցան:

17. ԱՐԱԲԱԿԱՆ ՏԻՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՍՏԱՏՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

620-ական թվականներին արաբական ցեղերը միավորվեցին նոր կրոնի` իսլամի (մահմեդականության) շուրջ, ստեղծեցին Արաբական խալիֆայությունը, որը կարճ ժամանակամիջոցում դարձավ աշխարհի հզորագույն տերություններից մեկը: Արաբները փայլուն հաղթանակներ տարան Բյուզանդիայի դեմ եւ գրավեցին Միջագետքը, Ասորիքը, Եգիպտոսը: Արաբները կործանեցին Սասանյան Պարսկաստանը (652թ.), իսկ պարսիկներին պարտադրեցին հրաժարվել զրադաշտականությունից եւ ընդունել մահմեդականություն: Կարճ ժամանակում արաբները նվաճեցին Հյուսիսային Աֆրիկան, Իսպանիան, իսկ արեւելքում հասան Միջին Ասիա եւ Հնդկաստան: Նվաճած գրեթե բոլոր երկրներին պարտադրվեց ընդունել մահմեդականություն:
640թ. արաբները Աղձնիքի վրայով առաջին անգամ մտան Հայաստան, հասան Արարատյան դաշտ եւ գրավեցին Դվինը, ուր կոտորեցին 12.000 մարդ, իսկ 35.000-ին գերեվարեցին: Այդ արշավանքից հետո հայոց սպարապետ Թեոդորոս Ռշտունին համախմբեց երկրի ուժերը, ամրացրեց բերդերն ու ամրոցները, իսկ Բյուզանդիայի կայսրը օժանդակ զորք ուղարկեց Հայաստան: 642թ. արաբները Ատրպատականի վրայով երկրորդ անգամ արշավեցին Հայաստան: Նրանք մտան Կոգովիտ, ուր Թեոդորոս Ռշտունին նրանց լուրջ հարված հասցրեց: Հայերը դիմադրություն ցույց տվեցին նաեւ այլ վայրերում: Այս շրջանում Հայաստանը կրկին միավորվել էր, իսկ Թեոդորոս Ռշտունին բյուզանդական կայսրի կողմից նշանակվել էր Հայոց իշխան` երկրի կառավարիչ: Արաբները Հայաստան արշավեցին նաեւ 650թ.: Այս անգամ եւս հայերը դիմադրեցին: Թեոդորոս Ռշտունին Արծափ ամրոցի մոտ ջախջախեց 3.000-ոց արաբական զորամասը: Այդ հաղթանակը զգալի բարձրացրեց Ռշտունու հեղինակությունը եւ բանակի մարտական ոգին: Այդ արշավանքների ժամանակ Հայաստանում գտնվող բյուզանդական զորքերը

Մուտք

UMBA
UITE
MPI
World Vision Armenia
Oxfam Armenia
ICARE Armenia
free hit counter
hit counter
Yandex citirovania