Publishing & Printing News Agency NT Database NT Fund All Armenian Media Assocition Armenia-China Assocition All Armenian Media Assocition
Կայքի մասին
Կազմակերպություններ
Ստեղծագործություններ
Հեղինակներ
Գրքեր
Լուրեր

World Directoties Hurricane Preparedness Kit
Wedding Videography
All-List Directory
Computer Directory
Super Directory
All-Directory
Company-List Business Directory
Dating Directory
EZ List
Finance Directory
Guide Pro
Yellow Pages by ListNation
Online Marketing
Shopping Directory
Travel Catalog & Directory
Zip Codes
Renovations


List Nation
List Site

Read Work
Հեղինակ` Ս. Պողոսյան, Արմեն Ասրյան, Խ. Ստեփանյան, Է. Հովհաննիսյան Կարդացել են 8713
Հայոց Պատմություն
հայ նախարարների ավանդական իրավունքները, պարտավորվեց չմիջամտել նրանց ներքին գործերին, չխրախուսել հայրենադավ եւ հավատուրաց մարդկանց, թույլ չտալ կամայականություններ, հարգել հայոց դավանանքի ազատությունը: Վահան Մամիկոնյանը ճանաչվեց սպարապետ: Վերջինս իր հերթին օժանդակ զորամաս տրամադրեց պարսից արքա Վաղարշին, որպեսզի նա ամրապնդի իր գահը: 485թ. Վահան Մամիկոնյանը անձամբ մեկնեց Տիզբոն, եւ Վաղարշը նրան տվեց նաեւ Հայոց մարզպանի պաշտոնը, որը նա վարեց 20 տարի:
Այսպիսով` 481-484թթ. ազատագրական պայքարի շնորհիվ Հայաստանը ավելի ընդլայնեց ինքնավարությունը, իսկ պարսիկները երկար ժամանակով հրաժարվեցին կրոնափոխության հարկադրանքից:

16. ՀԱՅԱՍՏԱՆԸ 6-ՐԴ ԴԱՐՈՒՄ

VIդ. Հայաստանը շարունակում էր բաժանված մնալ Պարսկաստանի եւ Բյուզանդիայի միջեւ: Երկու տերություններում էլ փորձում էին սահմանափակել հայ նախարարների ու եկեղեցու իրավունքները, վերացնել Հայաստանի ներքին ինքնավարությունը, դավանափոխ անել հայերին:
Հայաստանի արեւմտյան` Բյուզանդիայի գերիշխանության տակ գտնվող տարածքները կառավարվում էին տարբեր ձեւերով: Փոքր Հայքը, որը ավելի շուտ էր կորցրել անկախությունը եւ միացվել կայսրությանը, բաժանված էր Առաջին ու Երկրորդ Հայք նահանգների, որոնք կառավարվում էին ինչպես Բյուզանդիայի մյուս սովորական նահանգները:
Հայաստանի հարավարեւմտյան շրջանները, որոնք հիմնականում ընդգրկում էին Մեծ Հայքի Ծոփք նահանգի տարածքը, Բյուզանդիային էին միացվել IVդ. երկրորդ կեսին եւ ունեին լայն ինքնավարություն: Դրանք բաժանված էին հինգ իշխանությունների` Մեծ Ծոփք, Շահունյաց Ծոփք, Հանձիտ, Հաշտյանք, Բալահովիտ, որոնք կոչվում էին սատրապություններ: Սատրապները հագնվում էին թագավորների նման, հարկ չէին տալիս կայսրին եւ պարտավոր էին սահմանի իրենց հատվածը պահպանել սեփական ուժերով: Սատրապները սկզբում իշխում էին ժառանգաբար, իսկ Vդ. կարգը փոխվեց եւ նրանց նշանակում էր կայսրը` ցմահ:
Հայաստանի հյուսիսարեւմտյան շրջանները Բյուզանդիային էին միացվել 387թ. բաժանումից հետո: Այդ տարածքը կոչվում էր Ներքին Հայք: Չնայած այստեղ նշանակվում էր բյուզանդական կառավարիչ (հիմնականում ազգությամբ հայ), սակայն հայ նախարարները լիովին պահպանել էին ներքին ինքնուրույնությունը:
Հուստինիանոս I կայսրը (527-565թթ.) որոշել էր վերականգնել Հռոմեական կայսրության նախկին տարածքն ու հզորությունը, ձգտում էր վերացնել ինքնուրույն միավորները եւ միատեսակ կառավարում մտցնել կայսրության բոլոր շրջաններում: Արեւմտյան Հայաստանի ինքնուրույնությունը վերացնելու նպատակով կայսրն իրականացրեց մի շարք ռեֆորմներ: 529թ. օրենքով հայ նախարարներին արգելվեց պահել ռազմական խոշոր ուժեր եւ թույլատրվում էր ունենալ միայն նետաձիգ գնդեր: Դրանով մեծ հարված էր հասցվում հայ նախարարների ռազմական հզորությանը: Միաժամանակ, Բյուզանդիային ենթակա բոլոր հայկական հողերը (Փոքր, Ներքին, Սատրապական Հայքերը) միացվում են մեկ վարչական միավորի մեջ` բյուզանդացի մագիստրոսի կամ ստրատեգոսի գլխավորությամբ, որի ձեռքում էր կենտրոնացվում Հայաստանի ռազմական ու վարչական ամբողջ իշխանությունը: Հայ իշխանների նախկին իրավունքները փաստորեն էականորեն կրճատվեցին: Մագիստրոսի նստավայր դարձավ Թեոդոսուպոլիսը (Կարին):
536թ. Հուստինիանոսի նոր հրովարտակով արեւմտյան Հայաստանը բաժանվում է չորս նահանգների` Առաջին, Երկրորդ, Երրորդ, Չորրորդ Հայքերի: Առաջին Հայքի մեջ մտան նախկին Ներքին Հայքը եւ սեւծովյան որոշ քաղաքներ: Երկրորդ Հայքը կազմվեց նախկին Առաջին Հայքից եւ սեւծովյան որոշ շրջաններից: Երրորդ Հայքը զբաղեցնում էր նախկին Երկրորդ Հայքի տարածքը: Չորրորդ Հայքի մեջ ընդգրկվեց նախկին Սատրապական Հայքը:

Մուտք

UMBA
UITE
MPI
World Vision Armenia
Oxfam Armenia
ICARE Armenia
free hit counter
hit counter
Yandex citirovania