Publishing & Printing News Agency NT Database NT Fund All Armenian Media Assocition Armenia-China Assocition All Armenian Media Assocition
Կայքի մասին
Կազմակերպություններ
Ստեղծագործություններ
Հեղինակներ
Գրքեր
Լուրեր

World Directoties Hurricane Preparedness Kit
Wedding Videography
All-List Directory
Computer Directory
Super Directory
All-Directory
Company-List Business Directory
Dating Directory
EZ List
Finance Directory
Guide Pro
Yellow Pages by ListNation
Online Marketing
Shopping Directory
Travel Catalog & Directory
Zip Codes
Renovations


List Nation
List Site

Read Work
Հեղինակ` Ս. Պողոսյան, Արմեն Ասրյան, Խ. Ստեփանյան, Է. Հովհաննիսյան Կարդացել են 8828
Հայոց Պատմություն
Էջեր  << 1 2 4 5  ...  160 >>
մնացած հնդեվրոպական եւ այլ տեղաբնիկ ցեղերի միավորումից ու միաձուլումից ժամանակի ընթացքում կազմավորվեց հայ ժողովուրդը: Այսպիսով, մարդաբանական, լեզվաբանական ուսումնասիրությունների, հնագիտական նյութերի վկայությամբ հայերը հանդիսանում են Հայկական լեռնաշխարհի բնիկները:
Հայկական լեռնաշխարհը վաղնջագույն ժամանակներից տարբեր ժողովուրդների կողմից ընկալվել է որպես մարդկության բնօրրան: Հետաքրքիր է մարդկության ծագման Աստվածաշնչյան ավանդությունը, ըստ որի մարդկությունը երկու անգամ էլ, թե Ադամի, թե Նոյի ժամանակ, առաջացել է Հայկական լեռնաշխարհում: Այս տեսակետի համար հիմք է ծառայում Աստվածաշնչի Ծննդոց գրքում նկարագրված երկրային դրախտի գտնվելու վայրը, որտեղից բխում էին չորս գետեր` Փիսոնը, Գեհոնը, Տիգրիսը եւ Եփրատը: Փիսոն եւ Գեհոն գետերը նույնացվում են Ճորոխի ու Արաքսի հետ: Իսկ Նոյը, ինչպես գիտենք, ջրհեղեղից հետո հանգրվանեց Արարատի վրա: Աշխարհի հնագույն` շումերական, աքքադական, բաբելոնական էպոսները նույնպես վկայում են, որ համաշխարհային ջրհեղեղից փրկված մարդը ապաստանել է Հայկական լեռնաշխարհի տարածքում:
Ինչպես տեսնում ենք, հնագույն աղբյուրները վկայում են Հայաստանի տարածքից մարդկության եւ քաղաքակրթության տարածման մասին: Այդ մասին են վկայում նաեւ XXդ. գիտնականների կողմից կատարված մի շարք լուրջ ուսումնասիրություններ: Ըստ աշխարհահռչակ ակադեմիկոս Ն. Վավիլովի եւ այլ գիտնականների ուսումնասիրությունների վաղ անասնապահական եւ երկրագործական գյուտերը (հացահատիկային բույսեր եւ խաղողի տեսակներ, թանկարժեք քարեր, օբսիդիան կամ վանակատ, պղինձ, երկաթ եւն) եւ նրանց մշակման կենտրոնները եղել են Հայկական լեռնաշխարհի տարածքում: Իսկ Ու. Օլկոտտի կարծիքով` Ք.ա. III հազարամյակում Հայկական լեռնաշխարհում եւ Փոքր Ասիայում են սկիզբ առել երկնակամարի 12 կենդանակերպ համաստեղությունների մասին գաղափարը, դրանց անունները եւ արեգակնային օրացույցը:
Հնդեվրոպական ցեղերի տրոհումից հետո ստեղծվեցին առաջին հայալեզու ցեղային պետական կազմավորումները, որոնք հետզհետե վերածվեցին համեմատաբար կայուն պետականությունների:
Հայկական լեռնաշխարհի տարածքում դեռեւս ամենահին ժամանակներից առաջ են եկել տարբեր պետական կազմավորումներ, որոնք նպաստեցին հայ ժողովրդի նախնիների քաղաքական հասունացմանը եւ ձեւավորմանը որպես ազգ: Այդ իշխանությունների, ցեղային միությունների ու փոքր թագավորությունների միավորումից հետագայում առաջ եկան առաջին համահայկական թագավորությունները:
Ըստ հայկական ավանդության Ք.ա. III հազարամյակի սկզբին է կազմավորվել հայ ժողովուրդը, որի նախահայրն է համարվում Հայկ Նահապետը: Ք.ա. 2492թ. օգոստոսի 11-ին Վանա լճի մոտ գտնվող Հայոց ձորում տեղի ունեցած ճակատամարտում Հայկը սպանեց Միջագետքի տիրակալ Բելին, որով ապահովեց մեր երկրի ազատությունն ու անկախությունը: Հետագա դարերում այդ օրը` Նավասարդի 1-ը (օգոստոսի 11) համարվել է հայկական տոմարի սկիզբը: Այդ օրը կազմակերպվել են Նավասարդյան խաղերն ու տոնախմբությունները:
Հայկական լեռնաշխարհում կազմավորված պետական կազմավորումների մասին պահպանվել են մեծ թվով գրավոր վկայություններ: Ամենահին գրավոր հիշատակությունները վերաբերում են շումերական եւ աքքադական էպոսներից հայտնի Արատտա պետությանը, որը գոյություն է ունեցել Ք.ա. 28-27-րդ դարերում: Արատտա անունը Արարատի աղավաղված ձեւն է: Շումերները, որոնք համարվում են առաջինը գիր եւ քաղաքակրթություն ստեղծած ժողովուրդներից, Արատտան անվանում էին «սրբազան օրենքների երկիր», որտեղից տարածվել է քաղաքակրթությունը, իսկ իրենք ձեռք են բերել իրենց գիտելիքները: Այն եղել է թեոկրատական պետություն` երկիրը ղեկավարում
Էջեր  << 1 2 4 5  ...  160 >>

Մուտք

UMBA
UITE
MPI
World Vision Armenia
Oxfam Armenia
ICARE Armenia
free hit counter
hit counter
Yandex citirovania