Publishing & Printing News Agency NT Database NT Fund All Armenian Media Assocition Armenia-China Assocition All Armenian Media Assocition
Կայքի մասին
Կազմակերպություններ
Ստեղծագործություններ
Հեղինակներ
Գրքեր
Լուրեր

World Directoties Hurricane Preparedness Kit
Wedding Videography
All-List Directory
Computer Directory
Super Directory
All-Directory
Company-List Business Directory
Dating Directory
EZ List
Finance Directory
Guide Pro
Yellow Pages by ListNation
Online Marketing
Shopping Directory
Travel Catalog & Directory
Zip Codes
Renovations


List Nation
List Site

Read Work
Հեղինակ` Ս. Պողոսյան, Արմեն Ասրյան, Խ. Ստեփանյան, Է. Հովհաննիսյան Կարդացել են 8828
Հայոց Պատմություն
Այրարատում եւ անհրաժեշտության դեպքում Աղվանքին օգնելու էր Սյունիքից: Քանի դեռ սպարապետը երկրում էր, մարզպանը չէր համարձակվում բացահայտորեն հանդես գալ պարսիկների հետ հաշտվելու հարցով:
450թ. Խաղխաղի (այժմ` Ղազախ) ճակատամարտում Հայոց սպարապետը գլխովին ջախջախեց պարսկական ավելի մեծաթիվ բանակին: Վարդան Մամիկոնյանը ամբողջությամբ ազատագրեց Աղվանքը, գրավեց նրա հյուսիսում գտնվող Ճորա պահակի (այժմ` Դերբենդ) հզոր ամրությունները, որոնք պատվար էին հյուսիսից ներխուժող ցեղերի դեմ: Նա պայմանագիր կնքեց հոների հետ եւ խոստացավ թույլ տալ անցնելու Ճորա պահակի ամրությունները, եթե նրանք ներխուժեին Պարսկաստան եւ օգնեին հայերին:
Շուտով սպարապետը լուր ստացավ, որ Վասակ Սյունին որոշել է դադարեցնել պայքարը եւ հեռացել է ապստամբությունից: Սպարապետը անմիջապես վերադարձավ հայրենիք, իսկ Վասակը ապաստանեց Սյունիքում: Այսպիսով` հայկական ուժերը պառակտվեցին, որը լուրջ հարված էր ազատագրական պայքարի դուրս եկած Հայաստանի համար:
451թ. գարնանը պարսկական հսկայական բանակը ներխուժեց Հայաստան: Հայկական բանակը ոսոխին հանդիպեց Վասպուրականի Արտազ գավառի Ավարայրի դաշտում: Հայկական 66.000-ոց բանակը, որի հիմնական մասը կազմված էր աշխարհազորից, կանգ առավ Տղմուտ գետի ձախ ափին, իսկ թշնամու երեք անգամ գերակշիռ բանակը` աջ ափին: Նրանց էր միացել նաեւ Վասակ Սյունին:
451թ. մայիսի 26-ին հայկական բանակի գրոհով սկսվեց Ավարայրի նշանավոր ճակատամարտը: Այն հաղթանակ չբերեց կողմերից ոչ մեկին: Չնայած թվական գերակշռությանը եւ մարտական փղերի առկայությանը, պարսիկները չկարողացան հաջողության հասնել: Հայ զինվորները կռվում էին «Չգիտակցված մահը մահ է, գիտակցված մահը` անմահություն» նշանաբանով: Ճակատամարտը ավարտվեց երեկոյան, եւ կողմերը կանգնած մնացին նախկին դիրքերում: Պարսիկները երեք անգամ ավելի շատ կորուստներ ունեցան: Սակայն ճակատամարտում զոհվել էր Վարդան Մամիկոնյանը եւ այլ նշանավոր նախարարներ: Հայկական բանակը որոշեց հաջորդ օրը ճակատամարտ չտալ եւ պայքարը շարունակել երկրի անմատչելի վայրերում:
Չնայած ապստամբությունը հաղթական ավարտի չհասավ եւ Հայոց թագավորությունը չվերականգնվեց, այնուամենայնիվ ունեցավ խոշոր նշանակություն: Հազկերտը ստիպված էր ետ կանչել պարսկական զորքերին, հրաժարվել կրոնափոխության ծրագրից, թեթեւացնել հարկերը, հայկական այրուձին վերադարձնել հայրենիք, ճանաչել Հայաստանի ինքնավարությունը եւ վարել սիրաշահելու քաղաքականություն:
Վարդանանց պատերազմը մեր պատմության ամենահերոսական էջերից է, եւ Հայոց եկեղեցին սրբացրել է Ավարայրում զոհված մարտիկներին, որոնց հիշատակի օրը նշվում է մինչեւ այժմ:

15. ԱԶԱՏԱԳՐԱԿԱՆ ՊԱՅՔԱՐԸ 481-484 ԹԹ.

Հաջորդ խոշոր հակապարսկական ապստամբությունը բռնկվեց Ավարայրից 30 տարի անց, երբ Պարսից արքունիքը կրկին փորձեց վերադառնալ Հայաստանի ինքնավարությունը վերացնելու եւ հայերին կրոնափոխելու նախկին քաղաքականությանը: Պերոզ արքան դարձյալ մեծացրեց Հայաստանից գանձվող հարկերը, սահմանափակեց հայ տոհմիկ ավագանու իրավունքները, սկսեց բարձր պաշտոններից հեռացնել նշանավոր նախարարներին եւ դրանք տալ պարսիկներին հլու եւ դավանափոխ եղած նախարարներին: Դրանով թշնամություն էր առաջանում հայ իշխանական տների միջեւ եւ խրախուսվում էր կրոնափոխ լինելը: Երկրում առաջացած լուրջ դժգոհությունները ի վերջո հանգեցրին նոր ազատագրական պատերազմի:
Ապստամբության անմիջական առիթ դարձավ Վրաստանում սկսված հակապարսկական ելույթը: Վրաց թագավոր Վախթանգը սպանել էր դավանափոխ եղած Վազգեն բդեշխին եւ հրաժարվել էր ճանաչել պարսկական գերիշխանությունը: Հայաստանում գտնվող պարսկական զորքերը եւ հայկական հեծելազորը

Մուտք

UMBA
UITE
MPI
World Vision Armenia
Oxfam Armenia
ICARE Armenia
free hit counter
hit counter
Yandex citirovania