Publishing & Printing News Agency NT Database NT Fund All Armenian Media Assocition Armenia-China Assocition All Armenian Media Assocition
Կայքի մասին
Կազմակերպություններ
Ստեղծագործություններ
Հեղինակներ
Գրքեր
Լուրեր

World Directoties Hurricane Preparedness Kit
Wedding Videography
All-List Directory
Computer Directory
Super Directory
All-Directory
Company-List Business Directory
Dating Directory
EZ List
Finance Directory
Guide Pro
Yellow Pages by ListNation
Online Marketing
Shopping Directory
Travel Catalog & Directory
Zip Codes
Renovations


List Nation
List Site

Read Work
Հեղինակ` Ս. Պողոսյան, Արմեն Ասրյան, Խ. Ստեփանյան, Է. Հովհաննիսյան Կարդացել են 8828
Հայոց Պատմություն
Բագրեւանդ գավառի Անգղ ավանում փորձեցին մեհյանի վերածել եկեղեցին, բորբոքված բնակչությունը Ղեւոնդ Երեցի գլխավորությամբ հարձակվեցին մոգերի վրա եւ հալածեցին: Իսկ հարեւան Զարեհավանում ժողովուրդը սպանեց մոգերին:
Համաժողովրդական վճռականությունը ոգեւորեց նաեւ այն նախարարներին, որոնք մինչ այդ տատանվում էին պարսկական հզոր տերության դեմ ապստամբելու հարցում: Վասակ Սյունու եւ Վարդան Մամիկոնյանի գլխավորությամբ հայկական բանակը պարսկական կայազորներին վտարեց երկրից: Ապա պատվիրակություն ուղարկվեց Կոստանդնոպոլիս` բյուզանդական կայսրից օգնություն խնդրելու համար: Սակայն կայսրը մերժեց Հայաստանին աջակցել եւ դա անել արգելեց նաեւ Բյուզանդիային ենթակա հայ նախարարներից:
Հայ նախարարները դրանից չհուսահատվեցին եւ պատրաստվում էին վերականգնել Հայաստանի անկախությունը եւ թագավորությունը: Հայոց գահի թեկնածուներ առաջադրվեցին երեք նշանավոր նախարարներ Վարդան Մամիկոնյանը, Վասակ Սյունին եւ Վահան (Ներշապուհ) Արծրունին:
Նախարարների մեծ մասը հակված էր Հայոց գահին տեսնել սպարապետ Վարդան Մամիկոնյանին, որը Գրիգոր Լուսավորչի տոհմի վերջին ներկայացուցիչ Սահակ Պարթեւի թոռն ու ժառանգորդն էր եւ հետեւաբար ազգակից էր Արշակունիներին: Վարդանին Հայոց թագավոր հռչակելու հարցը առաջին անգամ քննարկվել էր 428թ: Այդ ժամանակ նախարարները պատրաստ էին նրան տալ Հայոց թագը, եթե Սահակ Պարթեւը միանար իրենց` ընդդեմ վերջին Արշակունի թագավոր Արտաշեսի: Սակայն հայրենասեր կաթողիկոսը մերժել էր միանալ սեփական արքայի դեմ կազմակերպվող դավադրությանը:
Վասակ Սյունին երկրի մարզպանն էր` կառավարիչը, նրա տոհմը սերում էր Հայկ նահապետի սերունդներից եւ «Գահնամակում» զբաղեցնում էր առաջին տեղը, քանի որ Սյունյաց տերը մարտադաշտ էր դուրս բերում 19.400 հեծյալ, որը մի քանի անգամ ավելի շատ էր, քան մյուս խոշոր նախարարների ռազմական ուժը: Բնականաբար Վասակը հավակնություն ուներ դառնալու Հայոց արքա եւ չէր ցանկանում երկրի ղեկավարումը զիջել «Գահնամակում» հինգերորդ տեղը զբաղեցնող Մամիկոնյաններին:
Թագավորության վերականգնման հարցում փաստորեն լուրջ հակասություններ առաջացան մարզպանի եւ սպարապետի միջեւ, որն էլ կարողացավ օգտագործել պարսից արքունիքը: Պարսիկները կեղծ խոստումներով իրենց կողմը հրապուրեցին Վասակ Սյունուն եւ ուրիշ նախարարների, պառակտեցին հայերի ուժերը: Նրանք խոստացան, որ կհրաժարվեն կրոնափոխությունից, կթեթեւացնեն հարկերը, կվերականգնեն նախարարների իրավունքները, ներում կշնորհեն ապստամբներին:
Վասակ Սյունին, Բյուզանդիայի հետ դաշինքի ձախողումից եւ իր թագավոր դառնալը հարցականի տակ դրվելուց հետո, հակվեց հաշտություն կնքելուն, որպեսզի կանխեր բախումը պարսկական գերակշիռ ուժերի հետ, ինչպես նաեւ փրկեր Տիզբոնում պատանդ մնացած երկու որդիների կյանքը: Չնայած Վասակ Սյունին նախկինում իրեն դրսեւորել էր որպես հայրենանվեր գործիչ, մեծապես աջակցել էր Մեսրոպ Մաշտոցին Սյունիքում հայ գրերի ու դպրոցների տարածման գործում, մարզպանի պաշտոնում եղել էր երկրի հմուտ կառավարիչ, ապստամբության ոգեշնչողներից ու կազմակերպիչներից էր, սակայն հետզհետե հակվեց պարսիկների հետ համագործակցելու մտքին, որով սերունդների առաջ վաստակեց դավաճանի ու ազգադավ գործչի ամոթալի պիտակը:
450թ. պարսկական բանակը ներխուժեց Աղվանք եւ սկսեց բռնությամբ տարածել զրադաշտականություն: Աղվանները օգնություն խնդրեցին հայերից: Որոշվեց նրանց օգնության ուղարկել Վարդան Մամիկոնյանի զորամասը, իսկ Վահան Արծրունու զորամասը շարժվեց սահմանամերձ Հեր եւ Զարեվանդ գավառները, որպեսզի պարսկական բանակը հանկարծակիորեն չներխուժեր երկիր: Վասակ Սյունու զորամասը մնաց Այրարատում

Մուտք

UMBA
UITE
MPI
World Vision Armenia
Oxfam Armenia
ICARE Armenia
free hit counter
hit counter
Yandex citirovania