Publishing & Printing News Agency NT Database NT Fund All Armenian Media Assocition Armenia-China Assocition All Armenian Media Assocition
Կայքի մասին
Կազմակերպություններ
Ստեղծագործություններ
Հեղինակներ
Գրքեր
Լուրեր

World Directoties Hurricane Preparedness Kit
Wedding Videography
All-List Directory
Computer Directory
Super Directory
All-Directory
Company-List Business Directory
Dating Directory
EZ List
Finance Directory
Guide Pro
Yellow Pages by ListNation
Online Marketing
Shopping Directory
Travel Catalog & Directory
Zip Codes
Renovations


List Nation
List Site

Read Work
Հեղինակ` Ս. Պողոսյան, Արմեն Ասրյան, Խ. Ստեփանյան, Է. Հովհաննիսյան Կարդացել են 8713
Հայոց Պատմություն
էր դուրս գալիս իր նախարարի հրամանատարությամբ ու նրա դրոշի ներքո: Զինված ուժերի կորիզը կազմող այրուձին համալրվում էր գերազանցապես ազնվականներով, որոնք վաղ հասակից հմտանում էին ձիավարության եւ զինավարժության մեջ:
Պատերազմի ժամանակ խիստ անհրաժեշտության դեպքում գյուղացիներից հավաքագրում էին հետեւակ զորամասեր, որոնք կոչվում էին «աշխարազոր»: Դրանց մարտունակությունը անհամեմատ ցածր էր: Նրանք եւս մարտի էին գնում իրենց նախարարի հրամանատարությամբ:
Արշակունիների թագավորության անկումից հետո պետական կարգը լուրջ փոփոխությունների չենթարկվեց: Հայոց բանակը շարունակում էր միասնական միավոր համարվել եւ գտնվում էր Հայոց սպարապետի հրամանատարության տակ, խոշոր գործակալությունները շարունակեցին գործել` ապահովելով երկրի կյանքի կանոնավոր գործունեությունը, որոշ գործակալություններ վերաիմաստավորվեցին, իսկ պալատական մանր գործակալությունները դադարեցին գործելուց:

14. ԱԶԱՏԱԳՐԱԿԱՆ ՊԱՅՔԱՐԸ 450-451 ԹԹ.

Չնայած հայկական թագավորությունը 428թ. վերացվեց եւ երկիրը վերածվեց Սասանյան Պարսկաստանի առանձին մարզպանության, այնուամենայնիվ Հայաստանը պահպանեց ներքին ինքնավարությունը: Հայ նախարարները եւ հոգեւորականները լիովին պահպանեցին ավանդական իրավունքներն ու արտոնությունները, հայ նախարարների ձեռքում էին գրեթե բոլոր պաշտոնները, Հայոց սպարապետն էր առաջնորդում հայկական բանակը: Սասանյաններին տրվում էին միայն այն հարկերը, որոնք գանձվում էին Արշակունի թագավորների օգտին: 443թ. պարսից արքա Հազկերտ II-ը Հայաստանի կառավարիչ` մարզպան նշանակեց Վասակ Սյունուն (443-451թթ.): Այսպիսով` պարսից արքայից արքայի գերիշխանության տակ Հայաստանը փաստացիորեն պահպանել էր ներքին ինքնուրույնությունը:
Սակայն Հայաստանի նկատմամբ բարյացակամ վերաբերմունքը պայմանավորված էր նրանով, որ երկիրը նոր էր կորցրել թագավորության կարգավիճակը, իսկ պարսկա-բյուզանդական հարաբերությունները բավական սրված էին: Պարսից արքունիքը հարմար առիթի էր սպասում, որպեսզի իրագործի Հայաստանի պետական ինքնավարությունը վերացնելու եւ այն սովորական նահանգի վերածելու քաղաքականություն:
441թ. Հազկերտը Բյուզանդիային պարտության մատնեց եւ ստիպեց հաշտության պայմանագիր ստորագրել, որով կայսրը չէր աջակցելու հայերին: Ապա հայկական հեծելազորը ուղարկվեց Միջին Ասիա` քուշանների դեմ պատերազմելու, եւ երկար ժամանակ արգելափակվեց այնտեղ: 447թ. Հազկերտը լայն լիազորություններով Հայաստան ուղարկեց Դենշապուհ անունով մի պաշտոնյայի, որը «աշխարհագիր» (մարդահամար ու եկամուտների հաշվառում) անցկացրեց ու ավելացրեց հարկերի չափը: Նա սահմանափակեց հոգեւորականների իրավունքները, քայլեր ձեռնարկեց պառակտելու հայ նախարարների միասնությունը, որոշ նախարարների զրկեց ժառանգական պաշտոններից ու արտոնություններից:
Նախապատրաստական քայլերից հետո Հազկերտը 449թ. հատուկ հրովարտակով հայ, վրացի եւ աղվան նախարարներից պահանջեց ուրանալ քրիստոնեությունը եւ ընդունել զրադաշտականություն: Արտաշատում հրավիրվեց աշխարհաժողով, ուր հայ նախարարներն ու հոգեւորականները մերժեցին պարսից արքունիքի պահանջները:
Նշանավոր հայ, վրացի եւ աղվան նախարարները մարզպան Վասակ Սյունու եւ սպարապետ Վարդան Մամիկոնյանի գլխավորությամբ կանչվեցին պարսից մայրաքաղաք Տիզբոն` բացատրություններ տալու: Այնտեղ հաշվեհարդարից խուսափելու համար նախարարները ստիպված էին առերես ընդունել զրադաշտականություն:
Մինչեւ նախարարների վերադարձը հայրենիք, հոգեւորականները լայնածավալ աշխատանքներ էին ծավալել, եւ հայ ժողովուրդը տարերայնորեն ոտքի էր կանգնում դիմագրավելու կրոնափոխության վտանգը: Երբ պարսիկ մոգերը

Մուտք

UMBA
UITE
MPI
World Vision Armenia
Oxfam Armenia
ICARE Armenia
free hit counter
hit counter
Yandex citirovania