Publishing & Printing News Agency NT Database NT Fund All Armenian Media Assocition Armenia-China Assocition All Armenian Media Assocition
Կայքի մասին
Կազմակերպություններ
Ստեղծագործություններ
Հեղինակներ
Գրքեր
Լուրեր

World Directoties Hurricane Preparedness Kit
Wedding Videography
All-List Directory
Computer Directory
Super Directory
All-Directory
Company-List Business Directory
Dating Directory
EZ List
Finance Directory
Guide Pro
Yellow Pages by ListNation
Online Marketing
Shopping Directory
Travel Catalog & Directory
Zip Codes
Renovations


List Nation
List Site

Read Work
Հեղինակ` Ս. Պողոսյան, Արմեն Ասրյան, Խ. Ստեփանյան, Է. Հովհաննիսյան Կարդացել են 8828
Հայոց Պատմություն
արքայի դեմ պարսից արքունիքի առաջ ամբաստանությամբ հանդես գալուց հրաժարվեց Գրիգոր Լուսավորչի տոհմի վերջին ներկայացուցիչ կաթողիկոս Սահակ Պարթեւը, որի համար ինքը եւս գահազրկվեց:
Այսպիսով` տապալվեց Արշակունիների արքայատոհմը եւ վերացավ Հայոց թագավորությունը: Հայաստանը վերածվեց պարսից տերության մարզպանության, որի առաջին մարզպան նշանակվեց Վեհմիհրշապուհը (428-443): Մարզպանական Հայաստանը թուլացնելու նպատակով նրանից առանձնացվեցին եւ հարեւան մարզպանություններին միացվեցին սահմանային նահանգները` Գուգարքը, ՈՒտիքը, Արցախը, Փայտակարանը, Պարսկահայքը, Կորճայքը եւ Աղձնիքը:
Փաստորեն, հայոց թագավորության վերացման ուղղությամբ պարսիկների դարավոր պայքարը, որ միշտ անհաջողության էր մատնվել հայոց բանակի եւ նախարարների դիմադրության շնորհիվ, ի վերջո պսակվեց հաջողությամբ հենց հայ նախարարների միջոցով: Թագավորության կորուստը ծանր հարված էր հայ ժողովրդին, քանի որ ազգային պետությունը այն կարեւոր միջոցն է, որով ժողովուրդները պաշտպանվում են օտարների ոտնձգություններից: Այս շրջանում հայկական պետականության կրողները մնացին նախարարությունները, որոնց ձեռքում էր կենտրոնացված երկրի տնտեսական ու պետական գործառույթների հիմնական մասը եւ բանակը:

13. ՊԵՏԱԿԱՆ ԿԱՐԳԸ ԱՐՇԱԿՈՒՆԻՆԵՐԻ ՕՐՈՔ

Արշակունյաց թագավորության ժամանակաշրջանում ավարտուն տեսք եւ իրավական ձեւակերպում ստացավ ավատատիրական (ֆեոդալական) հասարակարգին բնորոշ կառավարման համակարգը, սեփականության ձեւերը, տարբեր խավերի միջեւ եղած փոխհարաբերությունները:
Նվիրապետական կամ հիերարխիկ «սանդուղքը» գլխավորում էր երկրի գերագույն տերը` Հայոց արքան: Նրա իրավունքն էր քաղաքներ ու ամրոցներ հիմնելը, պատերազմ հայտարարելը, հաշտություն կնքելը, նա էր բանակի գերագույն գլխավոր հրամանատարը: Երկրի համար մեծ կարեւորություն ունեցող հարցերը լուծելու համար արքան հրավիրում էր բարձրաստիճան նախարարների ու հոգեւորականների հավաք` աշխարհաժողով:
Թագավորին հաջորդում էին սահմանապահ չորս «աշխարհների»` Աղձնիքի, Կորճայքի, Նոր Շիրականի եւ Գուգարքի բդեշխները: Նրանց խնդիրն էր սեփական ուժերով պաշտպանել երկրի սահմանները մանր հարձակումներից, իսկ հզոր ուժերին կասեցնել մինչեւ արքունի բանակի հասնելը:
Նվիրապետական հաջորդ աստիճանին կանգնած էին «աշխարհատեր» եւ գավառատեր նախարարները, ինչպես նաեւ բարձրաստիճան հոգեւորականները: Նախարարներն իրենց տիրույթները կառավարում էին անսահմանափակ իրավունքներով: Նրանց կախումը արքայից արտահայտվում էր սահմանված չափի հարկ ու զորք տրամադրելով:
Նախարարներին ժառանգաբար պատկանող հողը կոչվում էր «Հայրենիք» կամ «Հայրենական»: Այն հանդիսանում էր անտրոհելի տոհմական սեփականություն եւ ժառանգաբար հորից անցնում էր ավագ որդուն: Նախարարական տան կրտսեր անդամները` սեպուհները, ենթարկվում էին տոհմի նահապետին: Այդպիսով նախարարական տոհմերի տիրույթները մնում էին ամբողջական եւ ապահովում էին նրանց տնտեսական ու ռազմական կենսունակությունը:
Նախարարները նաեւ արքունիքում վարում էին որեւէ պաշտոն, որի համար թագավորից որպես վարձատրություն ստանում էին հողատարածք: Նման տիրույթները կոչվում էին «Պարգեւական» եւ տրվում էին այնքան ժամանակով, քանի դեռ նախարարը վարում էր պաշտոնը: Հետզհետե արքունի գործակալություններն ու պաշտոնները դառնում էին որեւէ նախարարական տոհմի ժառանգական սեփականությունը եւ այդ պաշտոնների հետ կապված հողերն էլ կամաց-կամաց վերածվում էին հայրենական տիրույթների:
Նվիրապետական «սանդուղքի» հաջորդ աստիճանը կազմում էին ազնվականության կրտսեր սերունդը` «ոստանիկները» եւ «սեպուհները», որոնք իրենց անմիջական

Մուտք

UMBA
UITE
MPI
World Vision Armenia
Oxfam Armenia
ICARE Armenia
free hit counter
hit counter
Yandex citirovania