Կայքի մասին
Կազմակերպություններ
Ստեղծագործություններ
Հեղինակներ
Գրքեր
Լուրեր

World Directoties Hurricane Preparedness Kit
Wedding Videography
All-List Directory
Computer Directory
Super Directory
All-Directory
Company-List Business Directory
Dating Directory
EZ List
Finance Directory
Guide Pro
Yellow Pages by ListNation
Online Marketing
Shopping Directory
Travel Catalog & Directory
Zip Codes
Renovations


List Nation
List Site

Read Work
Հեղինակ` Ս. Պողոսյան, Արմեն Ասրյան, Խ. Ստեփանյան, Է. Հովհաննիսյան Կարդացել են 4646
Հայոց Պատմություն
դարձավ խորհրդային իշխանության ամուր հենարանը:
Առանձին դեկրետներով ազգայնացվեցին հողը, ընդերքը, անտառները, ջրերը, մի շարք արդյունաբերական ձեռնարկություններ, մասնավոր բանկերը:
Խորհրդային պետականության հաստատմանը զուգընթաց կազմավորվեցին Հայաստանի կոմունիստական (բոլշեւիկյան) կուսակցության կազմակերպությունները: 1921թ. սկզբին կոմկուսն ուներ 5.300 անդամ եւ թեկնածու: ՀԿ(բ)Կ Կենտկոմն էր կազմակերպում եւ ղեկավարում խորհրդային իշխանության հաստատման գործընթացը: Հայաստանում աստիճանաբար հաստատվում էր կոմկուսի մենատիրությունը:
1921թ. դեկտեմբերից 1922թ. հունվար ընկած ժամանակահատվածում Հայաստանում տեղի ունեցան խորհուրդների ընտրություններ: Ժողովրդի ակտիվ մասնակցության պայմաններում ընտրվեցին 9 գավառային, 39 գավառակային եւ մոտ 900 գյուղական խորհուրդներ:
1922թ. հունվարի 30-ին Երեւանում իր աշխատանքը սկսեց Հայաստանի խորհուրդների առաջին համագումարը: Համագումարն ընդունեց Հայաստանի առաջին սահմանադրությունը, որն աննշան փոփոխություններով կրկնում էր Ռուսաստանի սահմանադրությունը: Այնուամենայնիվ, այն նշանակալի իրողություն էր մեր ժողովրդի համար, քանզի նա մի կողմից հայոց պատմության ընթացքում գործողության մեջ դրված առաջին սահմանադրությունն էր, մյուս կողմից՝ նպաստեց Հայաստանի երկրորդ Հանրապետության հիմքերի հաստատմանը:
Սահմանադրության համաձայն Հայաստանում ամբողջ իշխանությունը պատկանում էր բանվորների, գյուղացիների եւ կարմիրբանակայինների խորհուրդներին: Հողը, ընդերքը, անտառները, բանկերը, երկաթուղիները, գործարանները հայտարարվում էին սոցիալիստական սեփականություն: Հռչակվում էր բոլոր ազգերի իրավահավասարություն: Եկեղեցին անջատվում էր պետությունից, իսկ դպրոցը՝ եկեղեցուց: Աշխատավորների համար սահմանվում էր ձրի կրթություն:

67. 1921 Թ. ՓԵՏՐՎԱՐՅԱՆ ԱՊՍՏԱՄԲՈՒԹՅՈՒՆԸ

Հայաստանի խորհրդայնացումից կարճ ժամանակ անց բոլշեւիկյան իշխանությունը ակտիվ պայքար սկսեց այսպես կոչված ժողովրդի թշնամիների դեմ: Դեկտեմբերին ձերբակալվեցին ՀՀ բանակի 1.000-ից ավելի սպաներ, այդ թվում Թ. Նազարբեկյանը, Մ. Սիլիկյանը եւ ուրիշներ, որոնց ոտքով
Մուտք

UMBA
UITE
MPI
World Vision Armenia
Oxfam Armenia
ICARE Armenia
free hit counter
hit counter
Yandex citirovania