Publishing & Printing News Agency NT Database NT Fund All Armenian Media Assocition Armenia-China Assocition All Armenian Media Assocition
Կայքի մասին
Կազմակերպություններ
Ստեղծագործություններ
Հեղինակներ
Գրքեր
Լուրեր

World Directoties Hurricane Preparedness Kit
Wedding Videography
All-List Directory
Computer Directory
Super Directory
All-Directory
Company-List Business Directory
Dating Directory
EZ List
Finance Directory
Guide Pro
Yellow Pages by ListNation
Online Marketing
Shopping Directory
Travel Catalog & Directory
Zip Codes
Renovations


List Nation
List Site

Read Work
Հեղինակ` Ս. Պողոսյան, Արմեն Ասրյան, Խ. Ստեփանյան, Է. Հովհաննիսյան Կարդացել են 8828
Հայոց Պատմություն
Էջեր  << 1 3 4  ...  160 >>
եւ այլն) եւ խաղողի մշակությունը: Մշակվում են ցորեն, գարի, կորեկ, հաճար: Հայաստանը վայրի ցորենի նախահայրենիքներից մեկն է:
Բազմազան է նաեւ Հայկական լեռնաշխարհի կենդանական աշխարհը: Ընտանի կենդանիներից տարածված են ոչխարը, այծը, կովը, ձին, գոմեշը, իսկ վայրի կենդանիներից` աղվեսը, գայլը, արջը, նապաստակը, վարազը, եղջերուն, այծյամը, վայրի ոչխարը: Հնուց ի վեր զարգացած է եղել մեղվապահությունը: Թռչուններից հանդիպում են արծիվ, բազե, արագիլ, կաքավ, բադ, լոր եւ այլն:
Հայաստանը պատմական տարբեր ժամանակաշրջաններում ենթարկվել է վարչական բազմապիսի բաժանումների: Ներքին եւ արտաքին գործոնների ազդեցությամբ հաճախ Հայաստանի տարածքում առաջ են եկել մի քանի թագավորություններ կամ երկրի որոշ հատվածներ հայտնվել են օտարների տիրապետության տակ: Այժմ ընդունված է պատմական Հայաստանի վարչական բաժանման հիմքում դնել VIIդ. նշանավոր գիտնական Անանիա Շիրակացու կազմած «Աշխարհացույցը»: Ըստ դրա, Հայաստանը բաժանվում է երկու վարչաքաղաքական միավորների` Մեծ Հայք եւ Փոքր Հայք, որոնք իրարից բաժանվում էին Արեւմտյան Եփրատով: Մեծ Հայքն ուներ ավելի քան 300.000 կմ2 տարածք, իսկ Փոքր Հայքը` շուրջ 100.000 կմ2:
Մեծ Հայքը բաժանված էր 15 նահանգների կամ աշխարհների` Այրարատ, Գուգարք, Սյունիք, Ուտիք, Արցախ, Փայտակարան, Պարսկահայք, Վասպուրական, Կորճայք, Մոկք, Աղձնիք, Տուրուբերան, Ծոփք, Բարձր Հայք, Տայք: Դրանք իրենց հերթին բաժանվում էին շուրջ 190 գավառների: Փոքր Հայքն ուներ 5 նահանգ:
11-րդ դարում հայկական պետականության կենտրոնը տեղափոխվեց Միջերկրական ծովի հյուսիս-արեւելյան ափին գտնվող Կիլիկիա, ուր մինչեւ 14-րդ դարի վերջը պահպանվեց հայոց թագավորությունը: Կիլիկիան զբաղեցնում էր մոտ 40.000 կմ2 տարածք:
Հայկական լեռնաշխարհի տարածքում հայ ժողովուրդը մեծամասնություն է կազմել մինչեւ 1915թ. Մեծ եղեռնը, որի հետեւանքով մեր հայրենիքի մեծագույն մասը հայաթափվեց, իսկ թուրքերը փորձում են հայության բնօրրանը դարձնել սեփական հայրենիքի մի մասը:
Հայաստանի Հանրապետության տարածքն ընդգրկում է Մեծ Հայքի Այրարատ, Սյունիք, Գուգարք, Ուտիք նահանգների մի մասը եւ ունի 29.800 կմ2 տարածք: Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը զբաղեցնում է մոտ 10.000 կմ2 տարածք եւ ընդգրկում է Արցախ, Ուտիք եւ Սյունիք նահանգների մի մասը: Փաստորեն, այսօր հայկական պետականության հովանու ներքո է ավելի քան 400.000 կմ2 զբաղեցնող մեր հայրենիքի միայն 10%-ը:

2. ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ ԾԱԳՈՒՄՆ ՈՒ ԿԱԶՄԱՎՈՐՈՒՄԸ

Հայ ժողովրդի ծագման վերաբերյալ պատմագիտության մեջ տարբեր տեսակետներ են արտահայտվել: Սակայն անվիճելի փաստ է, որ հայ ժողովրդի մարդաբանական, լեզվական եւ մշակութային ակունքները Հայկական լեռնաշխարհում են: Հայերը պատկանում են եվրոպոիդ ռասայի արմենոիդ (առաջավորասիական) մարդաբանական տիպին, որին հատուկ են կլոր, հետեւամասը տափակ գանգատիպը, ուղիղ, լայն եւ միջին բարձրության ճակատը, կոր քիթը, մուգ մազերն ու աչքերը: Այն համարվում է Առաջավոր Ասիայի հնագույն տիպը, որի մասին վկայում են Հայաստանի, Կապադովկիայի, Կիլիկիայի, Միջագետքի ու Իրանի տարածքում կատարված պեղումները:
Հայերենը հնդեվրոպական լեզվաընտանիքի առանձին ճյուղերից է: Ըստ գիտական նորագույն տեսություններից մեկի` հնդեվրոպական ցեղերի նախահայրենիքը Հայկական լեռնաշխարհն է ու նրա հարակից տարածքը:
Ք.ա. 4-3-րդ հազարամյակներում այս տարածքներից պարբերական արտագաղթի հետեւանքով հնդեվրոպական ցեղերը սփռվեցին Եվրոպայից Հնդկաստան ընկած ընդարձակ տարածքներում: Այսպիսով, տարբեր ցեղերից կազմավորվեցին մարդկանց ավելի մեծ եւ կայուն խմբեր` ժողովուրդներ: Այս եղանակով առաջացան հույները, խեթերը, գերմանացիները, պարսիկները, հնդիկները եւ այլն:
Նախահայրենիքում
Էջեր  << 1 3 4  ...  160 >>

Մուտք

UMBA
UITE
MPI
World Vision Armenia
Oxfam Armenia
ICARE Armenia
free hit counter
hit counter
Yandex citirovania