Publishing & Printing News Agency NT Database NT Fund All Armenian Media Assocition Armenia-China Assocition All Armenian Media Assocition
Կայքի մասին
Կազմակերպություններ
Ստեղծագործություններ
Հեղինակներ
Գրքեր
Լուրեր

World Directoties Hurricane Preparedness Kit
Wedding Videography
All-List Directory
Computer Directory
Super Directory
All-Directory
Company-List Business Directory
Dating Directory
EZ List
Finance Directory
Guide Pro
Yellow Pages by ListNation
Online Marketing
Shopping Directory
Travel Catalog & Directory
Zip Codes
Renovations


List Nation
List Site

Read Work
Հեղինակ` Ս. Պողոսյան, Արմեն Ասրյան, Խ. Ստեփանյան, Է. Հովհաննիսյան Կարդացել են 8828
Հայոց Պատմություն
Էջեր  << 1 ...  157 158 160 >>
կառույցներ՝ Մատենադարանի եւ Պատմության թանգարանի շենքերը, Եղեռնի զոհերին եւ Սարդարապատի հերոսամարտին նվիրված հուշարձանները, Հրազդան մարզադաշտը, «Զվարթնոց» օդանավակայանը, Երեւանի մետրոպոլիտենը, Մարզահամերգային համալիրը, աշխարհում ամենաբարձրերից մեկը հանդիսացող Արզնիի կամուրջը (118 մ) եւ այլն: Նշանավոր ճարտարապետներից էին Ռաֆայել Իսրայելյանը, Կարո Հալաբյանը եւ ուրիշներ:
Քանդակագործության ոլորտի նշանավոր ներկայացուցիչներից էին Նիկողայոս Նիկողոսյանը, Լեւոն Թոքմաջյանը, Երվանդ Քոչարը եւ ուրիշներ: Բարձրարժեք հուշարձաններից են Սասունցի Դավթի, Միքայել Նալբանդյանի, Դավիթ Բեկի հուշարձանները եւ այլն:
Նոր բարձրունքների հասավ հայ կերպարվեստը` ի դեմս Մ. Սարյանի, Գրիգոր Խանջյանի, Մինաս Ավետիսյանի, Էդվարդ Իսաբեկյանի:
Վիթխարի վերելք ապրեց հայ թատերական կյանքը: Հանրապետության տարբեր քաղաքներում հիմնվեցին բազմաթիվ թատրոններ: Ոլորտի նշանավոր ներկայացուցիչներն էին Հրաչյա Ներսիսյանը, Վահրամ Փափազյանը: Նրանց ավանդույթները շարունակեցին Մետաքսյա Սիմոնյանը, Բաբկեն Ներսիսյանը, Խորեն Աբրահամյանը, Սոս Սարգսյանը, Վարդուհի Վարդերեսյանը, Արուս Ասրյանը, Մհեր Մկրտչյանը (Ֆրունզիկ) եւ ուրիշներ, որոնք հայ թատրոնը դարձրին իրոք ժողովրդական:
Վերելք ապրեց նաեւ հայկական կինոն, ստեղծվեցին բազմաթիվ մեծարժեք կինոնկարներ` «Նահապետը», «Ձորի Միրոն», «Մենք ենք, մեր սարերը», «Հարսնացուն հյուսիսից», «Հին օրերի երգը», «Նռան գույնը» եւ այլն: Ճանաչված կինոբեմադրիչներ էին Հենրիկ Մալյանը, Ֆրունզե Դովլաթյանը, Սերգեյ Փարաջանովը:
Բարձր զարգացման հասավ հայ երաժշտական արվեստը: Իր բեղմնավոր գործունեությունն էր շարունակում Ա. Խաչատրյանը, որի «Սպարտակ» բալետը ստացավ համաշխարհային հնչեղություն: Ժամանակաշրջանի մյուս խոշորագույն կոմպոզիտորներից էին Առնո Բաբաջանյանը, Էդուարդ Միրզոյանը, Կոստանդին Օրբելյանը, Ռոբերտ Ամիրխանյանը: Նշանավոր երգիչներ էին Լուսինե Զաքարյանը, Գոհար Գասպարյանը, Հովհաննես Բադալյանը, Օֆելյա Համբարձումյանը, Ռուբեն Մաթեւոսյան:
Նոր բարձրունքների հասավ հայ լեզվաբանությունը: Այս բնագավառի հսկան Հրաչյա Աճառյանն էր: Նա տիրապետում էր 18 լեզուների եւ հեղինակ է ավելի քան 200 աշխատությունների՝ 250 հազարից ավելի էջերով: Իրենց գործունեությունն էին շարունակում Ստեփան Մալխասյանցը, Գրիգոր Ղափանցյանը: Լեզվաբանական դպրոցի ավանդույթները շարունակեցին Գեւորգ Ջահուկյանը, Էդուարդ Աղայանը:
Գրական նոր գոհարներ էին ստեղծում Ավ. Իսահակյանը, Դ. Դեմիրճյանը, Հր. Քոչարը, Ն. Զարյանը, Ստ. Զորյանը, Վահագն Դավթյանը, Գուրգեն Մահարին: Նրանց կողքին եւ նրանցից հետո իրենց ստեղծագործություններով աչքի ընկան Հովհաննես Շիրազը, Սիլվա Կապուտիկյանը, Գեւորգ Էմինը, Պարույր Սեւակը, Հրանտ Մաթեւոսյանը, Մուշեղ Գալշոյանը, Սերո Խանզադյանը եւ ուրիշներ:
Հսկայական էին պատմագիտության նվաճումները: Տասնյակ արժեքավոր աշխատություններ հրատարակեցին Մկրտիչ Ներսիսյանը, Աշոտ Հովհաննիսյանը, Սուրեն Երեմյանը, Ծատուր Աղայանը, Գալուստ Գալոյանը, Հրանտ Ավետիսյանը, Լենդրուշ Խուրշուդյանը, Սիմոն Կրկյաշարյանը, Ազատ Համբարյանը, Մանվել Զուլալյանը, Հրաչիկ Սիմոնյանը, Վլադիմիր Ղազախեցյանը, Լեւոն Շահինյանը եւ ուրիշներ: Հայ պատմագիտության մեծ նվաճումներից էր Հայաստանի ԳԱ Պատմության ինստիտուտի կողմից հայ ժողովրդի պատմության ութհատորյակի հրատարակումը:
Հայաստանի մշակույթային կյանքի մեծագույն ձեռքբերումներից էր 12 հատորյա Հայաստանի մեծարժեք հանրագիտարանի հրատարակումը (1974-1988թթ.):
Հայ մշակույթի զարգացման մակարդակը խորհրդային տարիներին թույլ է տալիս ասել, որ այդ ժամանակաշրջանում այն ապրեց իր երկրորդ «Ոսկեդարը»:
Հայ
Էջեր  << 1 ...  157 158 160 >>

Մուտք

UMBA
UITE
MPI
World Vision Armenia
Oxfam Armenia
ICARE Armenia
free hit counter
hit counter
Yandex citirovania