Publishing & Printing News Agency NT Database NT Fund All Armenian Media Assocition Armenia-China Assocition All Armenian Media Assocition
Կայքի մասին
Կազմակերպություններ
Ստեղծագործություններ
Հեղինակներ
Գրքեր
Լուրեր

World Directoties Hurricane Preparedness Kit
Wedding Videography
All-List Directory
Computer Directory
Super Directory
All-Directory
Company-List Business Directory
Dating Directory
EZ List
Finance Directory
Guide Pro
Yellow Pages by ListNation
Online Marketing
Shopping Directory
Travel Catalog & Directory
Zip Codes
Renovations


List Nation
List Site

Read Work
Հեղինակ` Յուրի Ասրյան Կարդացել են 5563
ԱՐՑԱԽԻ ՀՆԱԳԻՏԱԿԱՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԸ
Էջեր   2 >>
Լինելով Հայկական լեռնաշխարհի անբաժանելի մասը, Արցախի ժողովուրդը դարերի ընթացքում ստեղծել է նյութական եւ հոգեւոր բարձրարժեք մշակույթ ու իր համեստ ավանդը ներդրել համաշխարհային քաղաքակրթության գանձարանում։
Արցախի տարածքում հայտնաբերված են հնեաբանական նյութեր՝ բրածո խխունջներ (Քռասնի), ծովաստղեր (Քարաղբյուր)։ Գիտական մեծ արժեք ունի նախաթռչնի (արխեոպտերիքս) բրածո գլուխը՝ պատահականորեն հայտնաբերված Հադրութի շրջանի Պետրոսաշենի տարածքից, որը 4-րդ նմուշն է աշխարհում։ Արցախում արձանագրված են հին քարեդարին պատկանող մի շարք քարանձավ-բնակավայրեր՝ Ազոխի,Շմանեքի, Ծծախաչի, Հյունոտի, Ավանա, Ալեքսանա-Ղուզունի, Աստղաշենի, Շիկաքարի, Պախրայի քարանձավները։ Այս քարանձավ-բնակավայրերից ամենանշանավորը Ազոխի քարանձավն է՝ Հադրութի շրջանում, որի 5-րդ հնագիտական շերտում 1968թ. հայտնաբերվել է հնագույն մարդու (կնոջ) ստորին ծնոտ երկու սեղանատամով։ Այն նախկին ԽՍՀՄ տարածքում ամենահնագույն գտածոն է եւ պատկանում է արխեանտրոպ մարդկանց խմբին։
Արցախի տարածքում արձանագրված են մեզոլիթին, նեոլիթին, էնեոլիթին, բրոնզեդարին եւ վաղ երկաթի դարաշրջանին (բնութագրական) վերաբերող հուշարձաններ։
Մարտակերտի շրջան - Արցախում հնագիտական հուշարձաններով հարուստ տարածքը համարվում է Մարտակերտի շրջանը։
Հնագույն դամբարանախմբեր տեղակայված են արցախական Տիգրանակերտ փլուզված բնակավայրի շրջապատում, Առաջաձոր, Ծմակահող գյուղերի տարածքում, Խաչենագետի մերձակա գյուղերի շրջապատում, Մեծառանից սուրբ Հակոբա վանքի մերձակայքում։ Առավել մեծ թվով դամբարաններ եւ դամբարանադաշտեր առկա են Թարթառ գետին մերձակա բնակավայրերի տարածքում՝ Հաթերք, Մեծ Շեն, Դրմբոն, Նարեշտար, Չլդրան, Մեհմանա, Վերին Հոռաթաղ, Ներքին Հոռաթաղ եւ այլ բնակավայրերի տարածքներում։
Հադրութի շրջան - հնագիտական հուշարձանների մեծ մասը խմբավորված են Ղուրուչայի եւ նրա վտակներ Իշխանագետի, Տողի եւ Մեխակի շրջակայքում։ Մեծ թվով դամբարաններ արձանագրված են Ազոխ, Մեծ Թաղեր, Տումի, Արփագյադուկ, Ծամձոր, Ջրակուս, Ծակուռի, Դուդուկչի, Էդիլլու, Տող, Աղբուլաղ, Աղջաքենդ, Ցոր, Առաքյուլ եւ Դոլանլար գյուղերի եւ Հադրութ ավանի շրջապատում։
Մարտունու շրջան - Այստեղ առավելապես աչքի են զարնվում Ամարասի հովտի հուշարձանները՝ Սոս, Մաճկալաշեն, Քերթ, Հերհեր եւ Ծովատեղ բնակավայրերում։ Մեծ թվով դամբարաններ հանդիպում են Կուսաբերդ գյուղի տարածքում, Մարտունի ավանի շրջապատում։ Առավել հարուստ հնագիտական նյութեր են հայտնաբերված Ճարտար գյուղի «Ալի-Բալի» տեղամասից։ Հնագիտական մշակույթի դամբարաններ եւ դամբարանադաշտեր առկա են նաեւ շրջանի Թաղավարդ, Կարմիր շուկա, Սպիտակաշեն, Սխտորաշեն, Ավդուռ, Մյուրիշեն, Գիշի եւ այլ գյուղերի տարածքներում։
Ասկերանի եւ Շուշիի շրջաններ - Այս շրջանների հնագիտական հուշարձանները կենտրոնացված են Կարկառ գետի եւ նրա վտակների (Բադարա, Բալուջա, Հոնի գետ) շրջապատում։ Ամենից նշանավորը համարվում է Լուսաձորի (Մեհտիշեն) Քարաբլուր բերդ-բնակավայրը եւ նրան պատկանող Խոջալուի դամբարանադաշտը։ Մեծ թվով դամբարանաբլուրներ առկա են Աղդամ-Ստեփանակերտ խճուղու երկու կողմերում։ Առանձին խումբ են կազմում Մալիբեկլուի, Հասանաբադի, Դաշուշենի, Քռասնի, Շոշ գյուղերի տարածքում տեղակայված դամբարանաբլուրները։ Նմանակերպ դամբարանաբլուրներ հանդիպում են Կրկժան, Խանածախ, Բալլուջա, Փահլուլ բնակավայրերի տարածքում։ Դամբարանախմբեր առկա են նաեւ Խաչմաչ, Սարուշեն, Ղարաբուլաղ, Չանախչի եւ Սզնեք գյուղերի տարածքում։ Առանձնահատուկ դամբարանային խմբեր եւ բնակատեղիներ են տեղակայված Կարկառ-Բադարա եւ Հոնիգետ վտակների մերձակայքում եւ նրանց կից անտառներում։ Մեծ թվով դամբարանադաշտեր
Էջեր   2 >>

Մուտք

UMBA
UITE
MPI
World Vision Armenia
Oxfam Armenia
ICARE Armenia
free hit counter
hit counter
Yandex citirovania