Publishing & Printing News Agency NT Database NT Fund All Armenian Media Assocition Armenia-China Assocition All Armenian Media Assocition
Կայքի մասին
Կազմակերպություններ
Ստեղծագործություններ
Հեղինակներ
Գրքեր
Լուրեր

World Directoties Hurricane Preparedness Kit
Wedding Videography
All-List Directory
Computer Directory
Super Directory
All-Directory
Company-List Business Directory
Dating Directory
EZ List
Finance Directory
Guide Pro
Yellow Pages by ListNation
Online Marketing
Shopping Directory
Travel Catalog & Directory
Zip Codes
Renovations


List Nation
List Site

Read Work
Հեղինակ` Ռ. Դալլաքյան Կարդացել են 8147
«ԱԲՈՒ-ԼԱԼԱ ՄԱՀԱՐԻ» ՊՈԵՄԻ ԼԵԶՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
Էջեր   2 3  ...  23 >>
Քանի որ մեր «Բնագրի լեզվաբանական վերլուծություն» աշխատության մեջ, ինչպես նաեւ «Խոսքի մշակույթ. նրա ուսուցումը»* գրքում հանգամանորեն բացահայտված են գործառական ոճերի (խոսքի) տեսակներն ու առանձնահատկությունները, ցույց են տրված բնագրի լեզվաբանական վերլուծության խնդիրներն ու նպատակները, ուստի եւ նպատակահարմար չենք համարում վերստին անդրադառնալ դրանց: Նպատակ ենք դնում լեզվաբանական, մասամբ նաեւ գրականագիտական նկատառումներով վերլուծել Ավ. Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը, որ մի ամբողջական բնագիր է, գեղարվեստական չափածո խոսքի տեսակ՝ իր բազմազան բաղադրիչներով: Իհարկե, գեղարվեստական խոսքի լեզվաբանական վերլուծությունը շատ կողմերով առընչվում է նաեւ գրականագիտականին, այդ պատճառով էլ մեր քննության մեջ շոշափվում են նաեւ գրականագիտական հարցեր, գաղափարական երեւույթներ: Եվ այլ կերպ չի էլ կարող լինել, քանի որ խոսքի, գաղափարների արտահայտման հիմնական միջոցը լեզուն է:
Արդ, փորձենք որոշակի համակարգի մեջ ներկայացնել «Աբու-Լալա Մահարի» պոեմի լեզվաբանական վերլուծությունը՝ չկտրելով գրականագիտականից:

ՊՈԵՄԻ ՄՏԱՀՂԱՑՈՒՄԸ, ՆՅՈՒԹԸ, ԹԵՄԱՆ,
ԳԱՂԱՓԱՐԸ ԵՎ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ

Ավ. Իսահակյանը իր բազմաթիվ երկերում պատկերել, ներկայացրել է նյութի ու շահի աշխարհը, ձաղկել տիրող խավարը, անբարո բարքերը, աշխատավոր մարդկանց բիրտ կեղեքումներն ու հալածանքները, անարդար կարգերի վարքն ու բարքը: Եվ բանաստեղծն իրավացիորեն մերժել է այդ ամենը: Սակայն կապիտալիստական աշխարհն առավել քան սուր, ավելի համընդգրկուն քննադատել, մերկացրել է նա «Աբու-Լալա Մահարի» անզուգական պոեմում, որ գրել է 1909 թ. հայրենի Ղազարապատ գյուղում: Պոեմում պատկերված դեպքերն ու գործողությունները, երեւույթները տեղի են ունենում այն ժամանակ, երբ տապալվում է ռուսական առաջին (1905 թ.) հեղափոխությունը, եւ երբ հետադիմական ուժերն սկսում են ավելի դաժանորեն հալածել աշխատավորական զանգվածներին, հետապնդել հասարակության առաջավոր, ազատամիտ մարդկանց, շատերին բանտարկել ու աքսորել: Ահա՛ հենց այդ շրջանում ամենուրեք իշխում էին անզուսպ կամայականությունները, վայրենի ուժը, ամեն տեսակի ոտնահարումները: Զգայուն ու ազատամիտ բանաստեղծը ծանր ու ցավագին տվայտանքներ է ապրում եւ ժամանակների թոհուբոհի տպավորության տակ արտահայտում է իր շիկացած ցասումն ու բողոքը անարդար կարգերի նկատմամբ՝ երկնելով «Աբու-Լալա Մահարի» խոհական, փիլիսոփայական անմահ երկը:
1909 թ. Ավ. Իսահակյանը մեղադրվում է հակացարական գործունեության մեջ եւ նետվում Թիֆլիսի Մետեխի բանտը, ուրկից գրավականով ազատվում է՝ վեց ամիս նստելուց հետո: Այնուհետեւ կանչվում է Երեւան՝ հարցաքննության: Նա նորից է մեղադրվում հակացարական գործունեության մեջ: Ձերբակալվելու վտանգն սպառնում է բանաստեղծին. նրա մեջ առաջանում է ցարական իշխանությունից փախչելու տրամադրություն: Եվ այդպիսի մտահղացմամբ ժայթքում է ազգային ու համաշխարհային քնարերգության ամենահուժկու եւ տարողունակ երկերից մեկը՝ «Աբու-Լալա Մահարի» ահագնաթափ հեղեղը, որն իր տարափի տակ է առնում բովանդակ աշխարհը՝ իր հակասություններով, խորդուբորդություններով, հակամարդկային դրվածքով:
Պոեմում Ավ. Իսահակյանը վերարտադրում է իր տրամադրությունները, տպավորությունները, խոհերն ու մտորումները, դժգոհությունները, շիկացած ցասումն ու ընդվզումը: Եվ այդ ամենը փոխաբերաբար արտահայտում է 10-րդ դարի բանաստեղծ, իմաստասեր Աբու-Լալա Մահարու շուրթերով: Այդ հնարը Իսահակյանի պոետական խոսքը դարձնում է հուժկու ու ահագնաթափ, իմաստուն ու խորախորհուրդ: Եվ թվում է, թե միջնադարն է տեղափոխվել Ավ. Իսահակյանի ապրած երիտասարդական կյանքի ժամանակները: Բայց դա միայն թվացողություն
Էջեր   2 3  ...  23 >>

Մուտք

UMBA
UITE
MPI
World Vision Armenia
Oxfam Armenia
ICARE Armenia
free hit counter
hit counter
Yandex citirovania