Publishing & Printing News Agency NT Database NT Fund All Armenian Media Assocition Armenia-China Assocition All Armenian Media Assocition
Կայքի մասին
Կազմակերպություններ
Ստեղծագործություններ
Հեղինակներ
Հեղինակներ
Խմբագիրներ
Ղեկավարներ
Գրքեր
Լուրեր

World Directoties Hurricane Preparedness Kit
Wedding Videography
All-List Directory
Computer Directory
Super Directory
All-Directory
Company-List Business Directory
Dating Directory
EZ List
Finance Directory
Guide Pro
Yellow Pages by ListNation
Online Marketing
Shopping Directory
Travel Catalog & Directory
Zip Codes
Renovations


List Nation
List Site

Հեղինակներ
    Համլետ Գեւորգյան
Երկիր` Հայաստան
Քաղաք` Երեւան
Հասցե`
Հեռախոս`
Ֆաքս`
Էլ.փոստ  
Ինտերնետային Կայք`
Հեղինակի մասին
Փիլիսոփայական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս: 1956-ից ցայսօր - աշխատում է ՀՀ ԱԱ Փիլիսոփայության, սոցիոլոգիայի եւ իրավունքի ինստիտուտում որպես գիտության փիլիսոփայության, ժամանակակից փիլիսոփայության, պատմության փիլիսոփայության բաժնի // գիտահետազոտական խմբի վարիչ: 1965-1980-ին` համատեղությամբ ԵՊՀ-ում դասավանդել է փիլիսոփայություն, նորագույն եւ ժամանակակից փիլիսոփայության պատմություն, իմացաբանություն, գիտության փիլիսոփայություն եւ մեթոդաբանություն, տրամաբանություն: 1993-1996-ին վարել է ՀՀ ԱԱ Փիլիսոփայության եւ իրավունքի ինստիտուտի տնօրենի պաշտոնը: Բազմաթիվ հրապարակումները` գրքերը, հոդվածները, կոլեկտիվ աշխատությունների բաժինները եւ այլն, վերաբերում են գիտության փիլիսոփայությանը, մեթոդաբանությանը եւ տրամաբանությանը, արեւմտյան փիլիսոփայության պատմությանը եւ իմացաբանական ուսմունքների քննական վերլուծությանը, ինչպես նաեւ պատմության փիլիսոփայությանը, հայ փիլիսոփայության պատմության մեթոդաբանական հարցերին: 1960-ական թվականներին նրա աշխատություններով կատարվեց անցումը իմացաբանության ավանդական ընդհանուր խնդրակարգից դեպի գիտության փիլիսոփայության, մեթոդաբանության եւ տրամաբանության բնագավառը, որը դարձավ նրա ղեկավարած բաժնի հետազոտությունների առարկան եւ համամիութենական ճանաչում բերեց գիտության փիլիսոփայության, մեթոդաբանության եւ տրամաբանության հայկական դպրոցին` «Գիտական գիտելիքի տրամաբանական վերլուծության փիլիսոփայական հարցերը» բնորոշ անվանումով: «Հավանական եւ հավաստի գիտելիք» (ՀԱ հրատ., 1965, ռուսերեն), «Գիտելիքի ժամանակակից տեսության ակնարկ» (1978, հայերեն) գրքերում, գիտական հիպոթեզի վերաբերյալ բազմաթիվ հրապարակումներում հատուկ ուշադրություն է դարձված գիտական տեսությունների` տրամաբանական էքսպլիկացիայի չենթարկվող (չձեւականացվող) կողմերի վրա, որոնք մնում են իմացաբանական վերլուծության առարկա, գիտելիքի տեսության մեջ: Այս տեսանկյունից դրանցում քննության են առնված եւ վերիմաստավորված են գիտության փիլիսոփայության համար հանգուցային` գիտելիքի ճշմարտության, հավանականության եւ հավաստիության, օբյեկտիվության եւ օբյեկտիվացման հասկացությունները, բացորոշ ձեւակերպված են գիտելիքի օբյեկտիվության ներգիտական չափանիշները: «իտության պատմական մեթոդաբանության ակնարկ» (1987, ռուսերեն) գրքում, նրան հարող` պատմական վերակազմությանը վերաբերող մի ամբողջ շարք հրապարակումներում բացահայտված են այն տեսանկյունները, որոնցով գիտությունը ներկայանում է որպես մշակույթի երեւույթ, վերլուծված են այդ գաղափարն արծարծող փիլիսոփայական տեսությունները, հատկապես քննված է գիտության պատմամշակութային մեկնաբանությունների հետ գիտական գիտելիքի օբյեկտիվության եւ գիտական ռացիոնալության համատեղելիության վճռորոշ հարցը: «Ազգային մշակույթը պատմության փիլիսոփայության տեսանկյունից» (1992, ռուսերեն), «Ազգ, ազգային պետություն, ազգային մշակույթ» (1997, հայերեն), «Փիլիսոփայություն, պատմություն, մշակույթ» (2005, հայերեն) գրքերում, պատմական վերակազմության մեթոդին վերաբերող մի ամբողջ շարք աշխատություններում տրված են պատմափիլիսոփայության եւ մշակույթի փիլիսոփայության հիմնահարցերի նորովի մեկնաբանություններ եւ դրանց լույսի տակ քննության են առնված Հայաստանի պատմության, հայ փիլիսոփայության եւ մշակույթի պատմության հիմնահարցերը, հատկապես` ազգին եւ ազգային մշակույթին վերաբերող վիճահարույց խնդիրները:
Կայքում ներկայացված ստեղծագործությունների ցանկ
ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԵՐԵՎՈՒՅԹՆԵՐԻ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ-ԽՈՐՀՐԴԱՆԻՇԱՅԻՆ ՏԵՍԱՆԿՅՈՒՆԸ Կարդալ Քննարկել

Մուտքագրված է` 1 January, 1970 թ.
Վեբ կայքի ադմինիստրատոր

Գտնել
Հեղինակներ
(ոչ) Երկիր`
(ոչ)
UMBA
UITE
MPI
World Vision Armenia
Oxfam Armenia
ICARE Armenia
free hit counter
hit counter
Yandex citirovania